MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 33

ՊԱԿ-ի դիրքորոշումը կապված էր այն հանգամանքի հետ, որ Արաֆաթը, ձախողվելով Լիբանանում և ապա Թունիսում, վերջին չորս տարվա ընթացքում սկսել էր հաստատվել Բաղդադում: Դրան կողմ էր արտահայտվում Սադդամ Հուսեյնը: Կա մեկ այլ կարծիք ՊԱԿ-ի դիրքորոշման վերաբերյալ: 1980- ականների վերջին և 90-ականների սկզբին Պաղեստինում տեղի ունե- ցան անհանգստություններ և բախումներ: Պաղեստինյան ակտիվիստ- ները պահանջեցին, որ ՊԱԿ-ը մշակի քաղաքական ծրագիր` անկա- խության համար պայքարը ուղղորդելու համար: Ի պատասխան` Պա- ղեստինի Ազգային խորհուրդը 23 1988 թ. նոյեմբերին ճանաչեց Իսրայել պետությունը և հռչակեց անկախ Պաղեստին պետություն` Արևմտյան ափում և Գազայի հատվածում: Սակայն իսրայելական ղեկավարությու- նը հայտարարեց, որ դա ոչինչ չի փոխում, և իրենք ՊԱԿ-ը դեռևս համարում են ահաբեկչական կազմակերպություն, որի հետ երբևէ չեն բանակցելու: ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ՊԱԿ-ի նախաձեռնության ան- տեսման արդյունքում էլ, ըստ մի շարք հեղինակների, վերջինս դեմ հանդես եկավ 1991 թ. Իրաքի դեմ ԱՄՆ-ի գործողություններին: 1991 թ. Ծոցի պատերազմից հետո ՊԱԿ-ը դիվանագիտական մեկուսացման դատապարտվեց: Քուվեյթը և Սաուդյան Արաբիան կասեցրին ֆինան- սական օգնությունը ՊԱԿ-ին, և վերջինս հայտնվեց ճգնաժամի շեմին 24 : Հետաքրքիր է այն հանգամանքը, որ, մի շարք հեղինակների հա- մաձայն, պատերազմի ողջ ընթացքում Սադդամ Հուսեյնը համոզված էր, որ արաբ ժողովուրդը ամբողջությամբ աջակցում է իրեն, իսկ Պաղես- տինի արաբները նույնիսկ զգում են մոտալուտ հաղթանակի համը 25 : Պատերազմն ավարտվեց կոալիցիոն ուժերի հաղթանակով և Քուվեյթի ազատագրմամբ` 1991 թ. փետրվարի 28-ի զինադադարով: Սադդամ Հուսեյնը շարունակեց մնալ իշխանության: Խարխլվեցին միջ- արաբական հարաբերությունները: Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆահդը պատերազմի թե՛ ընթացքում, թե՛ դրանից հետո Սադդամ Հու- սեյնին մեղադրում էր «անշնորհակալ» լինելու մեջ: Համաձայն նրա՝ Իրաքը չպետք է նման քայլի դիմեր իրան-իրաքյան պատերազմում ՊԱԿ ղեկավար մարմինը: Beinin J., Hajjar L., Palestine, Israel and the Arab-Israeli conflict. Middle East research and information project. North Carolina. 2014. http://web.stanford.edu /group/sper/images/Palestine-Israel_Primer_MERIP.pdf (26/12/2016). 25 Примаков Е., Конфиденциально: Ближний Восток на сцене и за кулисами, Москва, 2016г., с. 332. 33 23 24