Սաուդյան Արաբիայից ու Քուվեյթից ստացած աջակցությունից հետո: Նույնպիսի մեղադրանքներ հնչեցին նաև Քուվեյթի շեյխ Ջաբեր աս- Սաբահի կողմից 26:
Ի պատասխան ՊԱԿ-ի դիրքորոշման` պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Քուվեյթից տեղի ունեցավ պաղեստինցիների աքսոր: Պատերազմից հետո Քուվեյթի կառավարությունը արտաքսեց 200,000 պաղեստինցիների 27: Նմանատիպ վերաբերմունքի արժանացան նաև Սաուդյան Արաբիայում աշխատող եմենցի աշխատավորները, որոնք արտաքսվեցին Ծոցի պատերազմում Եմենի բռնած դիրքորոշման արդյունքում:
Չնայած կոալիցիայի անդամ լինելուն` Սիրիան մինչև վերջ շարունակեց առաջնային համարել իր պետական շահերը: Պարսից ծոցի ճգնաժամը ոչ միայն տնտեսական օգուտներ բերեց Դամասկոսին, այլև սեփական դիրքերը միջազգային ասպարեզում բարելավելու հնարավորություն ընձեռեց: Միայն նավթի գների կտրուկ աճը պատերազմի ընթացքում Սիրիային մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ ապահովեցին: Իսկ պատերազմից հետո տարբեր ծավալի ֆինանսական ներդրումներ կատարվեցին Եվրոպական Միությունից` 200 մլն դոլար, Ճապոնիայից` 500 մլն դոլար( վարկի ձևով) և այլն: Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից և ԱՄԷ-ից ստացվեց շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար 28: Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հետ միավորումն ընդդեմ Իրաքի վերջ դրեց Սիրիայի մեկուսացմանը արաբական աշխարհում և միջազգային ասպարեզում: Մյուս կողմից Ասադը, դաշնակցելով Ծոցի արաբական երկրների հետ, Սիրիայի համար ձեռք բերեց ֆինանսապես կայուն նավթային պետությունների աջակցությունը 29:
Ճգնաժամը նաև հնարավորություն ընձեռեց Հաֆեզ Ասադին իրականացնել 15 տարիների ընթացքում իր հետապնդած նպատակը` կառավարել Լիբանանը: Երբ Ծոցի ճգնաժամը շեղեց միջազգային հանրության ուշադրությունը` 1990 թ. հոկտեմբերի 13-ին երեք ժամվա ընթացքում Ասադն իրեն ենթարկեց Բեյրութը և երկրի հիմնական մասը, բացառությամբ հարավում գտնվող Իսրայելի հետ սահմանամերձ « անվտանգության գոտու » 30:
26
Примаков Е., նշվ. աշխ., էջ 325:
27
Հինականում Հորդանանի քաղաքացի:
28
Drysdale A., Hinnebusch R., նշվ. աշխ., էջ 59:
29
Նույն տեղում, էջ 92:
30
Bregman A., El-Tahri J., նշվ. աշխ., pp. 242-243: 34