Իրաքին, ինչի արդյունքում պատերազմի ավարտից հետո քաղաքական մեկուսացման դատապարտվեցին:
Հորդանանի թագավոր Հուսեյնն ամեն կերպ փորձում էր ստեղծել այնպիսի իրավիճակ, որի շնորհիվ Սադդամը կլքեր Քուվեյթը` պահպանելով դեմքը: Եթե դա հաջողվեր, ապա Սադդամը կհայտարարեր գաղափարական հաղթանակ և էլ ավելի կամրապնդեր իր դիրքերը 19: Հորդանանի արտաքին քաղաքականությունը հիմնականում կապված էր իր աշխարհագրական դիրքից և հարևաններից յուրաքանչյուրի հետ ունեցած վատ հարաբերություններից: Այն տնտեսապես, քաղաքականապես և ռազմական առումով բացահայտորեն ավելի թույլ էր իր բոլոր հարևաններից, հենց դա էլ հիմք հանդիսացավ արտաքին քաղաքականությունում ավելի շատ ճկունություն ցուցաբերելու համար:
Ինչպես նշում է Բասսալ Սալուխը` « Հուսեյն թագավորի օրոք Հորդանանի արտաքին քաղաքականությունը հիմնականում միտված էր վարչակարգի պահպանմանն ու գոյատևմանը »: Հուսեյնը հրաժարվեց միանալ հակաիրաքյան դաշինքին, սակայն հրաժարվեց նաև զորք ուղարկել ի պաշտպանություն Իրաքի: Նա դեմ արտահայտվեց և ՛ Իրաքի կողմից Քուվեյթ ներխուժմանը, և ՛ որևէ արտաքին միջամտությանը` բացառությամբ արաբական երկրների 20:
Ծոցի 1990-1991 թթ. պատերազմում Հորդանանի թագավոր Հուսեյնի որդեգրած դիրքորոշման դրդապատճառներից մեկն էլ այն էր, որ Սադդամ Հուսեյնի տապալումից հետո Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը իր հայացքը կարող էր ուղղել դեպի Ամման 21:
Հորդանանի ցուցաբերած դիրքորոշումը ի վերջո չբավարարեց կողմերից ոչ մեկին: Պատերազմից հետո ԱՄՆ-ը, ՄԹ-ն և Ծոցի արաբական միապետությունները ոչ միայն դադարեցրին ներդրումներն ու նավթային մատակարարումները Հորդանան, այլև արտաքսեցին հարյուր հազարավոր հորդանանցի և պաղեստինցի աշխատավորների 22:
19
Kirdar N., Saving Iraq. Rebuilding a broken nation, London, 2009, p. 67. Bregman, Ahron, El-Tahri and Jihan, The fifty years of war: Israel and Arabs, 1998, p. 203.
20
Ryan C., նշվ. աշխ., էջ 45, Salloukh B., State Strenght, Permeability, and Foreign Policy Behavior: Jordan in Theoretical Perspective, Arab Studies Quarterly, Vol. 18, No. 2( Spring 1996), pp. 37-65.
21
Drysdale A., Hinnebusch R., Sirya and the Middle East Peace Process, New York, 1991, p. 72.
22
Ryan C., Jordan’ s changing relations, Middle East Insight, 2000, pp. 83-87. 32