MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 31

րեցին բանաձևը 16 : Հորդանանն ու Եմենի Արաբական Հանրապետու- թյունը դեմ արտահայտվեցին ցանկացած ոչ-արաբական պետության ռազմական միջամտությանը: Մեկ շաբաթ անց` օգոստոսի 10-ին, Մուբարաքի նախաձեռնու- թյամբ Կահիրեում տեղի ունեցավ Արաբական լիգայի արտակարգ գա- գաթնաժողով: 1976 թ. հետո առաջին անգամ Եգիպտոսի, Սիրիայի և Սաուդյան Արաբիայի տեսակետերը համընկան: Առաջարկվեց Քու- վեյթ-Իրաք սահման ուղարկել արաբական խաղաղարար ուժեր, ինչ- պես 1961 թ. քուվեյթ-իրաքյան ճգնաժամի դեպքում 17 : ՊԱԿ առաջնորդ Յասեր Արաֆաթը, Լիբիայի նախագահ Կադդաֆին և Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալիհը փորձեցին շեղել ուղղությունը և հասնել նրան, որ Բաղդադ ուղարկվի արաբական պատվիրակություն` Սադդամ Հուսեյնի հետ բանակցելու նպատակով: Ձայների մեծամասնությամբ ընդունվեց Արաբական լիգայի թիվ 195 բանաձևը, որը «դատապարտեց Իրաքի կողմից զինված ուժերի կենտրոնացումը Սաուդյան Արաբիայի սահմանին» և «սպառնալիքը» Ծոցի Համագործակցության խորհրդի երկրներին, ինչպես նաև ընդունեց Սաուդյան Արաբիայի «պաշտպան- վելու օրինական իրավունքը» և «արտաքին ուժերից աջակցություն ստանալու կոչը» 18 : 195 բանաձևին կողմ քվեարկեցին Եգիպտոսը, Սի- րիան, Լիբանանը, Մարոկկոն, ԾՀԽ վեց անդամները, Սոմալին ու Ջի- բութին: Դեմ քվեարկեցին Իրաքը, Լիբիան և ՊԱԿ-ը: Վերջինս հաջորդ օրն իսկ փոխեց իր դիրքորոշումը՝ քվեարկելով ձեռնպահ: Եմենն ու Ալժիրը ևս քվեարկեցին ձեռնպահ, իսկ Հորդանանը, Սուդանն ու Մավ- րիտանիան քվեարկեցին կողմ, սակայն վերապահումներով: Թունիսն իր դիրքորոշումը հայտնեց քվեարկությանը չմասնակցելով: Սաուդյան Արաբիա զինված ուժեր սկսեցին ժամանել օգոստոսի 11-ից: Զինված ուժեր ժամանեցին Եգիպտոսից, Սիրիայից, Մարոկկոյից և այլն: Հետագայում` պատերազմի ընթացքում իրենց ցուցաբերած դիրքորոշումից ամենից շատ տուժեցին Հորդանանն ու նոր միավորված Եմենը: Վերջիններս փորձում էին առավելագույն աջակցություն ցուցա- բերել Արաբական համագործակցության խորհրդում իրենց դաշնակից Maddy-Weitzman B., նշվ. աշխ., էջ 7: Նույն տեղում, էջ 9: 18 Նույն տեղում: 16 17 31