MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 30

յում ընկավ նավթի գինը, իսկ Իրաքը հայտնվեց տնտեսական ճգնա- ժամի շեմին: Ծոցի ճգնաժամի լուծման համար միջնորդի դեր ստանձնեցին Մուբարաքը, Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆահդը, Հորդանանի թա- գավոր Հուսեյնը և Արաբական լիգայի Գլխավոր քարտուղար Քլիբին: Որոշվեց սաուդյան Ջիդդա քաղաքում քուվեյթ-իրաքյան երկկողմ հան- դիպում կազմակերպել 1990 թ. հուլիսի 31-ին: Հանդիպումն արդյունք չտվեց: Իրաքյան պատվիրակությունը նախօրոք հայտարարեց, թե հանդիպումը խորհրդանշական բնույթ է կրում: Հետագայում պարզվեց, որ նույնիսկ եթե Քուվեյթը գնար բոլոր ցանկալի զիջումներին` պա- տերազմն անխուսափելի էր: Ծոցի ճգնաժամի խաղաղ կարգավորման վերջին հույսը մարեց Ջիդդայում 12 : Քուվեյթն օկուպացնելու նպատակներից էր նաև նրա նավահան- գիստների նկատմամբ վերահսկողության հաստատումը: Իրաքը Պար- սից ծոց ելք ուներ միայն Շաթթ ալ-Արաբով, որի նկատմամբ տարած- քային նկրտումներ ուներ նաև Իրանը 13 : 1990 թ. օգոստոսի 2-ին Իրաքը ներխուժեց Քուվեյթ և գրավեց այն: Իրաք-իրանյան հյուծիչ պատերազմից հետո թուլացած Սադդամը որոշեց իր երկիրը ներքաշել մի այնպիսի արկածախնդրության մեջ, որը ճակատագրական հետևանքներ ունեցավ Իրաքի համար 14 : Ներխուժման նույն օրը արաբական երկրներից միայն Մարոկկոն և Ալժիրը հարց բարձրացրեցին օկուպացման վերաբերյալ: Մյուս արա- բական երկրները նախընտրեցին դեռևս սպասել և ուսումնասիրել իրա- վիճակը: Քուվեյթի դեմ հարձակումից ժամեր անց ՄԱԿ-ի Անվտանգու- թյան խորհուրդն ընդունեց թիվ 660 բանաձևը, որը դատապարտեց ներ- խուժումը և պահանջեց զորքերի շուտափույթ դուրսբերում 15 : Օգոստոսի 3-ին Արաբական պետությունների լիգան ևս բանաձև ընդունեց, որով պահանջեց կոնֆլիկտը լուծել Լիգայի սահմաններում և հորդորեց մյուս պետություններին զերծ մնալ միջամտությու նից: 20 ներկա երկրներից 6-ը` Իրաքը, Եմենը, Հորդանանը, ՊԱԿ-ը, Սուդանն ու Մավրիտանիան (Լիբիան չմասնակցեց), հավանության չարժանաց- Maddy-Weitzman B., նշվ. աշխ., էջ 10: Kelly J., Arabia, The Gulf and The West. London. 1980, pp. 276-277. 14 Կարապետյան Ռ., նշվ. աշխ., էջ 240: 15 Report of the Security Council, 16 June 1990-15 June 1991, New York. United Nations. 1993. p 30. 30 12 13