Մինչև իրաքյան ներխուժումը Քուվեյթ Հորդանանը երկակի խաղ էր խաղում: Օգնելով 1989 թ. ստեղծել Արաբական համագործակցության խորհուրդը( որը միտված էր կարգավորելու աշխատանքի և կապիտալի շարժը անդամ պետությունների միջև) ` Հուսեյն թագավորը պարբերաբար արծարծում էր խորհրդին ռազմական ուղղվածություն տալու գաղափարը և միաժամանակ փորձում միջնորդի դեր խաղալ սիրիա-իրաքյան հարաբերությունների բարելավման գործընթացում 8: Սակայն Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ամեն կերպ ընդդիմանում էր Արաբական համագործակցության խորհրդում փոփոխություններ մտցնելու Հուսեյնի նախաձեռնություններին 9:
1990 թ. մայիսի 28-30-ը Բաղդադում անցկացվեց համաարաբական գագաթնաժողով, որին ներկա չեղավ սիրիական( այդ թվում նաև լիբանանյան) պատվիրակությունը: Արևմուտքում աճող բողոքների պայմաններում գագաթնաժողովը ընդունեց բանաձև, որով ճանաչեց Իրաքի « իրավունքը զարգացնել գիտությունն ու տեխնոլոգիաները » և « պաշտպանվել բոլոր հնարավոր միջոցներով` իր դեմ ոտնձգություններից » 10:
Այնուհետև` 1990 թ. հուլիսի 16-ին, Իրաքի արտաքին գործերի նախարար Թարիք Ազիզը երկար հուշագիր հղեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Չեդլի Քլիբիին, որում մեղադրեց Քուվեյթին և ԱՄԷ-ին Իրաքի դեմ համաձայնեցված հանցանքներ գործելու մեջ: Այդ մեղադրանքների շարքում էին նավթի պաշարների ավելացումը, իրանիրաքյան պատերազմի ժամանակ Իրաքի կուտակած պարտքերը չեղարկելուց հրաժարվելը 11, Քուվեյթին պատկանող Ծոցի կղզիներից Իրաքին օգտվելու իրավունք չտրամադրելը և այլն: Նմանատիպ մեղադրանքներ հնչեցրեց նաև անձամբ Սադդամ Հուսեյնը Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի ու ԱՄԷ-ի դեմ: Ըստ Սադդամի ՝ իրան-իրաքյան պատերազմից հետո նշված երկրները նպատակային ձևով ավելացրին նավթի արդյունահանումը, ինչի հետևանքով համաշխարհային շուկա-
8
Ryan C., Jordan and the rise and fall of the Arab Cooperation Council, Middle East Journal, 1998, pp. 386-401, Baram A., Baathi Iraq and Hashemite Jordan: from hostility to alignment, Middle East Journal, 1991, pp. 51-70.
9
Maddy-Weitzman B., նշվ. աշխ., էջ 7:
10
Նույն տեղում, էջ 8:
11
Մեկնաբանվում էր, թե Իրանի դեմ պատերազմը ձեռնտու է եղել նաև Ծոցի արաբական երկրներին:
29