MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 28

(արևմուտքի) միությունը: 1981 թ. Պարսից ծոցի արաբական վեց պետություններից ստեղծված Ծոցի Համագործակցության խորհրդի հետ միասին` Արաբական պետությունների լիգայի անդամ 22 երկր- ներից 15-ն արդեն տարբեր տարածաշրջանային խմբավորումների մաս էին կազմում: Տարածաշրջանային խմբավորումների ստեղծումը նվա- զեցրեց Արաբական լիգայի դերը: Յուրաքանչյուր խմբավորում միա- վորեց ավելի սերտ հարաբերություններ և ընդհանուր շահեր ունեցող երկրների: Դրա արդյունքում առանձին խմբավորումների շահերը հա- ճախ սկսեցին վեր դասվել Արաբական լիգայի շահերից: Միայն Սի- րիան հեռու մնաց խմբավորումներին անդամակցելուց: Ի պատասխան իրան-իրաքյան պատերազմում Սիրիայի բռնած դիրքորոշման՝ Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնը ամեն կերպ հովա- նավորում էր Լիբանանի հակասիրիական ուժերին: Սակայն Սիրիան դուրս եկավ ճնշման տակից՝ ճկուն արտաքին քաղաքականություն իրականացնելով 5 : 1980-ականների վերջին Սիրիան աստիճանաբար սկսեց Եգիպտոսի հետ մերձեցման քայլեր ձեռնարկել: 1988 թ. դեկ- տեմբերին, տասնամյա հակաեգիպտական քարոզչությունից հետո, Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը հրապարակայնորեն հայտարարեց, թե ընդունում է Եգիպտոսի կարևորությունը արաբական բեմի վրա, և որ սիրիա-եգիպտական համագործակցությունը մշտապես համապա- տասխանել է արաբական աշխարհի ընդհանուր շահերին: 1989 թ. մայիսին Սիրիան այլևս չէր ընդդիմանում Եգիպտոսի վերաանդամակ- ցությանն Արաբական լիգային: 1989 թ. դեկտեմբերի կեսերին վերականգնվեցին օդային թռիչք- ները Կահիրեի և Դամասկոսի միջև, իսկ երկու շաբաթ անց վերա- կանգնվեցին նաև դիվանագիտական հարաբերությունները 6 : Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնումը նշանա- կալի ազդեցություն ունեցավ արաբական աշխարհում Եգիպտոսի դիր- քի բարձրացման վրա: 1990 թ. մարտին Արաբական լիգայի խորհուրդը որոշում կայաց- րեց կազմակերպության նստավայրը Թունիսից ետ տեղափոխել Կա- հիրե 7 : Նույն տեղում, էջ 5: Կարապետյան Ռ., Սիրիայի տեղն ու դերը արաբ-իսրայելական հակա- մարտությունում (1946-2000 թթ.), Կահիրե, 2008, էջ 241: 7 Նույն տեղում: 28 5 6