Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին կոնվենցիան ուժի մեջ մտավ 1951 թ. հունվարի 12-ին: Այս կապակցությամբ իր հայտարարության մեջ Լեմկինը չի կարողանում թաքցնել իր հուզմունքը` նշելով. « Սա հաղթանակի օր է մարդկության համար և ամենագեղեցիկ օրը իմ կյանքում: Երբ ես նայում եմ հետ` դեպի 1933 թ., երբ ես Մադրիդում տեղի ունեցած Ազգերի լիգայի քրեական իրավունքի խորհրդաժողովին ներկայացնում էի օրենքի նախագիծ ընդդեմ կրոնական, ազգային և ռասայական խմբերի ոչնչացման, ես վախեցած էի այն ծանրության և խոչընդոտների քանակից, որոնք պետք է հաղթահարեի: Մարդասիրական խաչակրաց արշավանքի հոգևոր ուժը ավելի ուժեղ է, քան որևէ խոչընդոտ, այնպես որ անձինք և կառավարությունները պետք է խոնարհվեն այդ ուժի առաջ: Ցեղասպանության դեմ արշավի հոգևոր ուժը վերջապես ճանաչվեց կառավարությունների կողմից և ստացավ դիվանագիտական կարգավիճակ » 21:
Լեմկինը պայքարում էր, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին կոնվենցիան վավերացվի ԱՄՆ-ի կողմից` ներկայացնելով դրվագներ հրեական Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության իրագործման գործընթացից: Այսպես, նա Թելմա Ստիվենսին ուղղված նամակում, ով մեթոդիտ կանանց խորհրդում կամավոր էր, համոզում էր, որ համագործակցի իր հետ` պայքարելու կոնվենցիան սենատում անցկացնելու համար. « Այս կոնվենցիայի ընդունումը խղճի հարց է և ճանապարհ է ստուգելու մեր` չարի հետ ունեցած կապը: Ես գիտեմ, որ հուլիսին և օգոստոսին շատ շոգ է աշխատելու և պլանավորելու համար, բայց չպետք է մոռանալ, որ այս ամիս շոգը պակաս անտանելի է մեզ համար, քան Օսվենցիմի և Դախաուի վառարաններում, քան Հալեպի սպանիչ անապատային շոգին, որը պատճառ դարձավ հարյուր հազարավոր հայ քրիստոնյաների մարմինների այրման համար, ովքեր 1915 թ. ցեղասպանության զոհերն էին » 22:
Լեմկինը կարծում էր. « Եթե Ամերիկյան սենատը հավանություն տա Ցեղասպանության կոնվենցիային, ապա մյուս ազգերը կհետևեն Ամերիկային: Բոլորն էլ լավ հիշում են, որ ավելի քան մեկ միլիոն
21
American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154, Box 6, Folder 2, The Genocide Convention Goes into Force Today, January 12, 1951, p. 1.
22
Power S., A Problem from Hell: America and the Age of Genocide, New York: Basic Books, 2002, 1, p. 71.
327