MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 328

հայերի ոչնչացումն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անպատիժ է մնացել» 23 : Որպես կոնվենցիան ԱՄՆ-ի սենատի կողմից ընդունելու անհրաժեշտ փաստարկ Լեմկինը կոչ էր անում սենատին հետևել Վիլսոնի օրինակին, ով հանդես էր գալիս հայերի օգտին, և վա- վերացնել կոնվենցիան. «Նախագահ Վիլսոնը դժվարությամբ պայքա- րում էր ավելի քան մեկ միլիոն հայերին ոչնչացումից փրկելու համար: Ֆրանկլին Ռուզվելտի ելույթը ընդդեմ հետապնդումների շատ հայտնի է: ԱՄՆ-ի սենատը, մենք հույս ունեք, հետևելով այս փայլուն օրինակ- ներին կարող է հանդես գալ կոնվենցիայի անհապաղ վավերացման օգտին և դրանով պարզ մարդկային պարկեշտությունը վերածել մի- ջազգային իրավունքի» 24 : Իր մահվանից մի քանի ամիս առաջ` 1959 թ., երբ արդեն ցեղա- սպանության կոնվենցիան վավերացվել էր 58 պետությունների կողմից, «Հայրենք» շաբաթաթերթում տպված իր հոդվածում Լեմկինը նշում է, թե Հայոց ցեղասպանության իրողությունը բացեց կոնվենցիայի ընդունման ճանապարհը. «Հայ տղամարդկանց, կանանց և երեխաների տանջանք- ները, ովքեր խեղդվեցին Եփրատ գետում կամ սպանվեցին Դեր Զորի ճանապարհին, պատրաստեցին ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության կոնվենցիայի ընդունման ճանապարհը և բարոյապես հարկադրեցին Թուրքիային վավերացնել այն: Սա է պատճառը, որ ամբողջ աշխարհի հայերը հատկապես հետաքրքրված էին Ցեղասպանության կոնվեն- ցիայով: Նրանք լցվում էին Փարիզում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մշակող կոմիտեի սրահները, երբ ցեղասպանության կոնվենցիան քննարկվում էր: Հայ Լևոն Քեշիշյանը` ՄԱԿ-ի արաբական թերթի թղթակիցը, իր գրառումներով զգալիորեն օգնեց Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի վավերացումը ստանալու համար: Մեկ միլիոն հայեր մահացան, բայց գրվեց ժողովրդի սպանության դեմ ուղղված օրենք իրենց արյան թանաքով և իրենց տառապանքների ոգով» 25 : Փաստորեն կարող ենք արձանագրել, որ Լեմկինը Ցեղասպա- American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154, Box 6, Folder 2, The Law on Genocide before the U.S.A. Senate, p. 1. 24 American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154, Box 7, Folder 2, On the Need for a Genocide Convention, p. 14. 25 Lemkin R., Father of genocide Convention, Reviews Work Relating to Turkish Massacres Published in the Hairenik Weekly: January 1, 1959. (http://asbarez.com/59792/lemkins-hairenik-weekly-article-50-years-later-a- powerful-reminder/). 328 23