MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 326

կան և միջազգային առաջընթացի շրջանակներում: Ես գիտեի, որ սա- կայն այս խոսակցության երկու կողմերը ստիպված են լինելու խուսա- փել մի առարկայի հիշատակումից, թեև այն միշտ կլինի նրանց գի- տակցության մեջ` հայերը» 18 , - գրում է Լեմկինը: Լեմկինը կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը կարևո- րում էր Հայոց ցեղասպանության օրինակով հանցագործների անպա- տիժ թողնելու հնարավորությունը բացառելու տեսանկյունից: Ըստ նրա` կոնվենցիայի բացակայությունն էր, որ թուրք ոճրագործները կա- րողացան խույս տալ պատժից, իսկ նրանց պատժելու գործը իրակա- նացրին հայ երիտասարդ վրիժառուները: Այս առթիվ նա իր անտիպ թղթերից մեկում գրում է. «Հայերը արդարադատությունը իրականացրին իրենց սեփական ձեռքերով և ահաբեկչական գործողություններով մահապատժի ենթարկեցին թուրք մեղավորներին: Սա հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանի դեպքն է, ով սպանեց թուրքական ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշային Բեռլինի փողոցում, ով ստորագրել էր մահացու տեղահանությունների հրամանները: Հայերի մյուս կոտորածների կազմակերպիչը, որոնք տեղի էին ունեցել Ադրբեջանում Առաջին համաշխարհային պատե- րազմից հետո, սպանվել է Կոստանդնուպոլսում մի հայի կողմից, ով կորցրել էր իր ընտանիքը ջարդերի ընթացքում 19 : Հետաքրքրական է նշել, որ մեղադրյալները երկու դատավարություններին վկայակոչում էին նույն պատճառները... Դատարանները դատեցին նրանց և անմեղ հայտարարեցին: Ինչո՞ւ: Պաշտոնապես ասվում էր, որ ամբաստանյալները հիվանդ են կամ անհավասարակշիռ: Եթե այդ ժամանակ լիներ ցեղասպանության միջազգային կոնվենցիա, առաջին հերթին դատվելու էին հայ ժո- ղովրդին կործանողները և ոչ թե երկու երիտասարդ հայրենասերները, ովքեր վրեժխնդիր են եղել իրենց ժողովրդի տառապանքների համար» 20 : Charny I., “Encyclopedia of Genocide ” , Institute on the Holocaust and Genocide, Jerusalem, Volume 1, 1999, p. 79. 19 Լեմկինը նկատի ունի վրիժառու Միսաք Թոռլակյանին, ով 1921 թվականի հուլիսի 18-ին Կոստանդնուպոլսում սպանել է Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախա- րար Բեհբութ Ջիվանշիր Խանին։ Անգլիական ռազմական դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ։ 20 American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154, Box 7, Folder 3, Le Genocide (Social), undated, p. 4, 5. 326 18