MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 325

նություն կատարելու հարցում, որովհետև նրանք գործել են հայ ազգին ոչնչացնելու մտադրությամբ» 16 , - գրում է Լեմկինը: Նշենք, որ կոնվենցիայում տեղ գտած ցեղասպանության`որպես միջազգային հանցագործության բոլոր բաղադրիչները համընկնում են այն գործողությունների հետ, որոնք իրականացվել են օսմանյան իշ- խանությունների կողմից հայերի նկատմամբ: Այս իմաստով կոնվեն- ցիայի 2-րդ հոդվածում նշված ցեղասպանության իրագործման համար հիմք հանդիսացող նշված բոլոր 5 գործողություններն առկա էին Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ` այդ թվում նաև «երեխա- ների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին»: Լեմկինը ցե- ղասպանության հանցագործության բնույթի վերաբերյալ իր անտիպ հետազոտություններից մեկում, անդրադառնալով երեխաների բռնի փոխանցմանը, նշում է, թե մարդկային խմբի կենսաբանական շարու- նակականությունը խաթարելու ձևերից մեկն այդ խմբից երեխաներին հեռացնելն է: «Այս տեսակի ցեղասպանության բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել պատմության ընթացքում... Թուրքական իշխանություն- ները վերցնում էին քրիստոնյա երեխաներին և փորձում նրանց կրթել Թուրքիայի զորամասերում: Հետագայում այդ երեխաները դարձան թուրքական զինվորներ, ուղարկվեցին իրենց հայրենի հողերը որպես ռազմական վերահսկող գումարտակներ: Նրանց դաժանություններն իրենց սեփական ծնողների և նախկին համաքաղաքացիների նկատ- մամբ մեծ էր, քան թուրքերի կողմից ցուցաբերված դաժանությունը» 17 : Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրի շուրջ Լեմկինի անհանգստությունը հանգեցրեց նրան, որ նա իր առջև հստակ նպա- տակ դրեց հասնել նրան, որ Թուրքիան լինի այն վավերացնող առաջին երկրներից: Լեմկինը գիտակցում էր, որ խոչընդոտների է հանդիպելու այս հարցում. «Իմ մտքում հասունացել էր համարձակ ծրագիր: Այն կա- յանում էր նրանում, որ Թուրքիան լինի կոնվենցիան առաջին 20 վա- վերացնողների թվում: Դա քավություն կլինի հայերի ցեղասպանության համար: Սակայն ինչպե՞ս հասնել դրան... Թուրքերը հպարտանում են իրենց հանրապետական կառավարման ձևով և առաջադեմ գաղափար- ներով, որոնք օգնեցին նրանց փոխել Օսմանյան կայսրության կա- ռավարումը: Ցեղասպանության կոնվենցիան պետք է դրվի սոցիալա- American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154, Box 7, Folder 3, The Convention for the Prevention and Punishment of Genocide, p. 3. 17 American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154, Box 7, Folder 2, Nature of genocide, p. 11, 12. 325 16