Հանցագործության սահմանման գործում կարևոր պահ էր առանձին խմբերի ոչնչացման մտադրության առկայությունը, որին Լեմկինն իր թղթերում առանձնակի կարևորություն է տալիս` փաստելով, որ և ՛ Հայոց ցեղասպանության, և ՛ հրեաների Հոլոքոստի իրագործման հիմքում ընկած է եղել հայերին և հրեաներին` որպես առանձին խմբերի ոչնչացնելու մտադրությունը. « Երկրորդ հոդվածը խոսում է կոնկրետ մարդկային խմբին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին` որպես այդպիսին: Բառերը ավելացվել են այն նպատակով, որ համապատասխանեցվեն այնպիսի իրավիճակները, երբ ոչ ամբողջ խումբն է ոչնչացվում: Օրինակի համար, հրեաների դեպքում ոչ բոլոր 16 մլն-անոց ամբողջ հրեական ցեղն էր( Հիտլերի- ՆՊ) վերահսկողության տակ: 6 մլն հրեաների ոչնչացումը նրա կողմից նշանակում է հրեա ազգի մասնակի ոչնչացում, և որը պետք է որակվի որպես ցեղասպանություն: 1,2 մլն հայեր ոչնչացվեցին: 1916 թ. նրանք ներկայացնում էին հայ ժողովրդի զգալի մասը, բայց ոչ ամբողջ հայ ժողովուրդը: Այս խոսքերը արդեն հաստատում են երկրորդ հոդվածը( ցեղասպանության կոնվենցիայի) ցույց տալու համար, որ հանցագործները մտադիր են եղել ոչնչացնել խմբին: Ոչնչացումը նշանակում է այնպիսի գործողությունների իրականացում, որոնք հանգեցնում են խմբի վերացմանը: Հրեաները, հայերը, կաթոլիկները և բողոքականներն անցյալում ոչնչացվել են միայն այն պատճառով, որ նրանք տվյալ կրոնական և ազգային խմբերին էին պատկանում: Վերաբերմունքը անհատական հրեայի, հայի, կաթոլիկի կամ բողոքականի նկատմամբ ոչ էական է » 15:
Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի դրույթների վերաբերյալ իր մեկ այլ վերլուծությունում Լեմկինը նշում է, թե քրեական իրավունքում մտադրությունն առաջնային նշանակություն ունի: Կոնվենցիայի երկրորդ հոդվածը պահանջում է, որ մտադրությունը լինի կոնկրետ. « Բավարար չէ սպանել տարբեր կրոնի և ռասայի պատկանող մարդկանց, բայց այդ սպանությունները պետք է կատարվեն որպես մի ծրագրի մի մաս ոչնչացնելու տրված խմբերին: Օրինակ` այն թուրքերը, ովքեր մասնակցեցին 1,2 մլն հայերի բնաջնջմանը, նրանք մեղավոր են ցեղասպա-
15
American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154,, Box 6, Folder 2, The Truman Doctrine, the Marshall Plan, and the U. N. Action on Genocide, March 29, 1948, p. 1, 2.
324