MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 323

1948 թ. ՄԱԿ-ում իր կարդացած դասախոսությունում 12 Լեմկինը մատնանշում է ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին` այդ թվում նաև հայերին: Հայոց ցեղասպանության իրողությունն առանց- քային տեղ էր գրավում Լեմկինի հիշողությունում 13 : Ի վերջո վերաձևակերպված նախագիծը 1948 թ. սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին ներկայացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի տեքստն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին: Տվյալ կոնվենցիայի հիմ- նական նպատակն էր հաստատել այն փաստը, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի համաձայն համարվում է հանցագործություն: Կոնվենցիայում տրվում էր ցեղասպանության միջազգայնորեն ճանաչ- ված սահմանումը, որը ներառվեց շատ երկրների ազգային քրեական օրենսդրությունների մեջ: Փաստաթղթի 2-րդ հոդվածում մասնավորապես նշվում է, որ ցեղասպանությունը նշանակում է հետևյալ գործողություններից ցան- կացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. (ա) այդ խմբի անդամների սպանությունը, (բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, (գ) որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, (դ) այդ խմբի միջավայրում մանկածնու- թյունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, (ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին 14 : Ընդ որում բա- վարար է վերը նշվածներից անգամ մեկ գործողության առկայությունը, և կարելի է պնդել ցեղասպանության իրագործման մասին: Տե՛ս Լեմկինի դասախոսության տեքստը առցանց` (http://unesdoc.unesco.org/images/0022/002269/226985eo.pdf). 13 Goodman H. A., The United States Should Remember Raphael Lemkin’s Words and Formally Recognize the Armenian Genocide, The Huffingtonpost article, 04/13/2015, (http://www.huffingtonpost.com/h-a-goodman/the-united-states-should- _2_b_7053052.html). 14 Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիա, 1948 թ. դեկտեմբերի 9 (http://www.un.am/res/UN%20Treaties/III_1.pdf). 323 12