րաններն իրավունք կունենան ձերբակալելու և պատժելու ցեղասպանության իրագործման հարցում մեղավոր ցանկացած անձի, որտեղ էլ որ նա այդ պետության տարածքում հայտնաբերվի, եթե նույնիսկ հանցագործությունը կատարվել է արտասահմանում » 9,- նշում է Լեմկինը, ապա որպես պատժի ենթակա ցեղասպանության օրինակ ներկայացնում Հայոց ցեղասպանության դեպքերը. « Օրինակի համար բերենք թուրքերի կողմից հայերի կոտորածների դեպքը, մի իրադարձություն, որը բոլորը հիշում են: Այն թուրքը, ով մասնակցել է ընդդեմ հայերի Հալեպում ցեղասպանության հանցագործությանը, կարող է հայտնվել Նյու Յորքում, Նյու Յորքի դատարանները կարող են իրավունք ունենալ պատժելու նման իրավախախտներին: Ավելին` ՄԱԿ-ի մարմինները և բնականաբար Անվտանգության խորհուրդը իրավունք կունենան միջամտելու ցանկացած կառավարության գործերին, որը կասկածվում է ցեղասպանության իրականացումը թույլ տալու մեջ: Միջազգային դատարանը կարող է մեղադրանք առաջադրել բարձրաստիճան օրինազանցներին` որպես կառավարության անդամների: Պետք է փոխհատուցում վճարվի զոհ դարձած խմբի փրկված անդամներին » 10:
1947 թ. հունիսի 26-ին Լեմկինը և իր գործընկերները ներկայացրին « քարտուղարության նախագիծը »( Secretariat Draft)( ՄԱԿ-ի փաստաթուղթ E / 447) ` որպես ցեղասպանության կոնվենցիայի առաջին նախագիծ 11: « Քարտուղարության նախագիծը » լրամշակվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի ad hoc հանձնաժողովի կողմից, որում ներկայացված էին պետությունների ներկայացուցիչները: 1948 թ. գարնանը Տնտեսական և սոցիալական խորհուրդը սկսեց վերաձևակերպումներ անել Ցեղասպանության կոնվենցիայում և այդ խնդրի իրականացման համար հրավիրեց 7 պատվիրակություններից կազմված հանձնաժողով, Լեմկինը չընդգրկվեց հանձնաժողովի կազմում, քանի որ նա ոչ պաշտոնական պատվիրակ էր:
9
American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154, Box 6, Folder 1, Transcript of interview of Raphael Lemkin, First draft of transcript, June 12, 1947, p. 1.
10
Նույն տեղում:
11
Secretariat Draft First Draft of the Genocide Convention, Prepared by the UN Secretariat, [ May ] 1947 [ UN Doc. E / 447 ],( http:// www. preventgenocide. org / law / convention / drafts /).
322