MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 321

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Տրիգվե Լին խնդրեց Լեմկինին պատրաստել ցեղասպանության կոնվենցիայի նախագիծ: Նախագծի մշակումը Լեմկինի, ֆրանսիացի իրավաբան Դոնադյե դը Վաբրի և ռումինացի իրավական փորձագետ Վեսպասսիան Պելլայի կողմից տեղի ունեցավ 1947 թ. ապրիլ-մայիս ամիսներին:
Լեմկինը տարբերակում էր « ֆիզիկական » ցեղասպանությունը( անձանց սպանությունը), « կենսաբանական » ցեղասպանությունը( ծնունդների կանխարգելումը) և մշակութային ցեղասպանությունը: Մինչդեռ Դոնադյե դը Վաբրը և Վեսպասսիան Պելլան ընդունում էին, որ գոյություն ունի « ֆիզիկական » ցեղասպանություն և « կենսաբանական » ցեղասպանություն, նրանք կասկածամտությամբ էին վերաբերվում « մշակութային » ցեղասպանությանը և պնդում էին, որ այդ հարցը Գլխավոր ասամբելայի որոշելիքն է 6: Լեմկինը լոբբինգ արեց պայմանագիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Փարիզի նստաշրջանում, սակայն հանդիպեց խոչընդոտների: Զգալի առարկություններ եղան նախագծի` մշակութային ցեղասպանությանը վերաբերող հոդվածի վերաբերյալ 7: Լեմկինը նախընտրեց կոնվենցիայի նախագծից դուրս թողնել քաղաքական խմբերի ցեղասպանության հարցը, քանի որ, ինչպես ինքն էր ասում` այն չուներ պահանջվող մշտականություն 8:
Իր հարցազրույցներից մեկում, որը տեղի է ունեցել 1947 թ. հունիսի 12-ին, պրոֆեսոր Լեմկինը կարևորում է այն հանգամանքը, որ կոնվենցիայի ընդունման դեպքում յուրաքանչյուր պետություն ցեղասպանությունը պետք է համարի միջազգային հանցագործություն, որն իրագործողները պետք է պատժի ենթարկվեն. « Յուրաքանչյուր պետություն կարող է ընդունել ցեղասպանությունը որպես հանցագործություն քրեական իրավունքի համաձայն: Յուրաքանչյուր պետության դատա-
Նյու Յորքում գտնվող Ամերիկայի հրեական պատմական ընկերակցությունում( American Jewish Historical Society) ` Ռ. Լեմկինի հավաքածուի տեսքով: Արխիվային նյութերը հիմնականում ամփոփված են 12 ձեռագրերի պահոցների մեջ: Նյութերի որոշ մասը մատչելի է նաև առցանց տարբերակով: Տե ՛ ս http:// digifindingaids. cjh. org /? pID = 109202).
6
Cooper J.,“ Raphael Lemkin and the Struggle for the Genocide convention”, New York: Palgrave MacMillan, 2008, p. 90.
7
Shelton D., Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, Macmillan Reference USA: Thomson Gale, vol. 2, 2005, p. 625.
8
Schabas W., Genocide in International Law: The Crimes of Crimes, Cambridge University Press, 2000, p. 53.
321