MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 320
Բանաձևի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան հաստատում էր, որ ցե-
ղասպանությունը միջազգային իրավական հանցագործություն է:
Բանաձևում նշվում էր. «Ցեղասպանությունն ամբողջ մարդկային
խմբի գոյության իրավունքի ժխտումն է, քանի որ սպանությունը մարդ-
կային էակների ապրելու իրավունքի ժխտումն է, ինչպես մարդկային
խղճի գոյության ժխտումն է... և հակասում է բարոյական օրենքներին և
ՄԱԿ-ի ոգուն ու նպատակներին: Գլխավոր ասամբլեան հետևաբար
պնդում է, որ ցեղասպանությունը ոճիր է միջազգային իրավունքի հա-
մաձայն… Անկախ այն բանից, թե հանցագործությունը կատարվել է
կրոնական, ռասայական, քաղաքական կամ այլ հիմքերով, այն պատ-
ժելի է» 3 :
Գլխավոր ասամբլեայի որոշման ընդունումից հետո Լեմկինը
տոնում էր պետության բացարձակ ինքնիշխանության հայեցակարգի
նկատմամբ հաղթանակը. «Դարձնելով (ցեղասպանությունը) միջազ-
գային մտահոգության խնդիր` բանաձևը հինավորապես փոխում է կա-
ռավարության պարտավորությունները իր քաղաքացիների նկատ-
մամբ» 4 , - կարծում էր Լեմկինը: Իսկ 1947 թ. դեկտեմբերի 27-ին ռա-
դիոհեռարձակման ժամանակ Լեմկինն արդեն նշում է. «ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1946 թ. դեկտեմբերի 11-ին ցեղա-
սպանությունը, որը նշանակում է մարդկային ռասայական, կրոնական,
ազգային, լեզվական, քաղաքական խմբերի ոչնչացում, հայտարարվեց
որպես հանցագործություն միջազգային իրավունքի համաձայն և
ՄԱԿ-ի անդամ պետությունների միջև պետք է ստորագրվի պայմա-
նագիր «հանցագործությունների հանցագործությունը» պատժելու և
կանխելու համար: Մարդկային պատմության մեջ առաջին անգամ
մարդկային ամբողջ խմբերի գոյության իրավունքը դարձել է միջազ-
գային մտահոգության առարկա» 5 :
United Nations General Assembly Resolution 96 of 11 December 1946,
(https://documents-dds-
ny.un.org/doc/RESOLUTION/GEN/NR0/033/47/IMG/NR003347.pdf).
4 Bechky P., Lemkin's Situation: Toward a Rhetorical Understanding of Genocide,
Journal Brooklyn Law Review, Brooklyn Law School vol. 77, issue 2, article 3, 2012. p.
581.
(http://brooklynworks.brooklaw.edu/cgi/viewcontent.cgi?article=1160&context=blr).
5 American Jewish Historical Society, Raphael Lemkin Collection, P-154, Box 6,
Folder 1, Draft of Broadcast on Genocide, December 23, 1947, p. 1. (Ռաֆայել
Լեմկինի թողած արխիվային մեծաքանակ նյութերի մի մասը պահպանվում է
320
3