MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 319

ՊՈՂՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ( ՀՑԹԻ)
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ
Հրեական ծագում ունեցող լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ով ցեղասպանություն եզրույթի ստեղծողն է, կարևոր մասնակցություն է ունեցել է 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված « Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին » կոնվենցիայի կազմմանը: Լեմկինը նաև պայքարել է կոնվենցիայի վավերացման համար:
Հոդվածում փորձ է արվում ներկայացնել, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայոց ցեղասպանությունը Ռաֆայել Լեմկինի` Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունմանը միտված գործունեության մեջ:
1946 թ. հոկտեմբերին` Նյուրնբերգի դատավարությունից մի քանի օր հետո, Հնդկաստանը, Կուբան և Պանաման խնդրեցին ցեղասպանության հարցն ընդգրկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին հանդիպման օրակարգում: Նրանք կոչ էին անում Գլխավոր ասամբլեային դատապարտել ցեղասպանության հանցագործությունը, նույնիսկ եթե դա կատարվում է խաղաղ պայմաններում 1:
1946 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունում է թիվ 95( 1) բանաձևը, որով հաստատվում էին միջազգային իրավունքի այն սկզբունքները, որոնք ամրագրվել էին Նյուրնբերգի միջազգային դատարանի կանոնադրությամբ 2: Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվում է նաև թիվ 96 բանաձևը, որի ընդունման համար նիստ էր հրավիրել ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը, կազմելու միջազգային պայմանագիր, որը կպարտադրի պետություններին կանխել և պատժել ցեղասպանության հանցագործությունը:
1
Shelton D., Encyclopedia of Genocide and Crimes Against Humanity, Macmillan Reference USA: 2005 Thomson Gale, vol. 1, p. 204.
2
United Nations General Assembly Resolution 95( 1) of 11 December 1946,( https:// documents-ddsny. un. org / doc / RESOLUTION / GEN / NR0 / 033 / 47 / IMG / NR003347. pdf).
319