MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 316
արժողության հայկական գույք է ընծայվել: Հայերից բռնագրավված գու-
մարներից Մուստաֆա Քեմալը Հայոց ցեղասպանության մեղավորների
ընտանիքներին նաև թոշակ է նշանակել և նրանց հատկացրել հայերից
մնացած տները:
1919-1922 թթ. քեմալականների հաղթանակը Թուրքիայում աշ-
խարհացրիվ արեց 1915 թ. ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի
բեկորներին իրենց բնակավայրերից: 1915 թ. եղեռնը վերապրած հար-
յուր հազարավոր հայեր վերադարձել էին իրենց նախկին բնակավայ-
րերը: Այդ հայերի մեծ մասը 1922 թ. վերջին քեմալականների հալա-
ծանքներից մազապուրծ, կողոպտված և ունեզրկված, վերջնականապես
լքեց պապենական օջախները և արտագաղթեց Խորհրդային Հայաս-
տան, Հյուսիսային Կովկաս, Պարսկաստան, Սիրիա, Լիբանան, Բալ-
կաններ, Ամերիկա և այլն: Քեմալականները հայերի սպանդ, հալա-
ծանքներ և կողոպուտ իրականացրեցին ոչ միայն Արևմտյան Հայաս-
տանում, Կիլիկիայում և կայսրության տարբեր շրջաններում, այլ նաև
Հայաստանի Հանրապետության տարածքում 1920 թ. Հայաստանի
առաջին հանրապետության դեմ վարած պատերազմում: 1919 թ. Հայ-
կական ազգային պատվիրակության նախաձեռնությամբ օտարերկրյա
մասնագետներից հատուկ հանձնաժողով կազմվեց Օսմանյան կայսրու-
թյունում ցեղասպանության հետևանքով հայերին հասցված նյութական
վնասի գնահատման համար 14 :
Հանձնաժողովը եկավ այն միաձայն եզրակացությանը, որ հայե-
րից զավթված արժեքները 3 միլիարդ 750 միլիոն դոլար արժողություն
ունեն: Այս թիվն ընդունեց նաև ամերիկյան կոնգրեսի հանձնաժողովը՝
Ջեյմս Ջերարդի գլխավորությամբ: Բնաջնջելով, բռնի տեղահանելով
Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տարբեր վայրերում
ապրող հայերին՝ երիտթուրքական և քեմալական իշխանությունները
տնտեսական ասպարեզից վերացրին նաև իրենց հզոր մրցակցին՝ հայ
ազգաբնակչությանը:
Հայերի ունեցվածքի, հարստության հաշվին, անհատական և հա-
վաքական անշարժ և շարժական գույքերի յուրացմամբ թուրքերն ստեղ-
ծեցին ազգային բուրժուազիա: Հայերի տնտեսության ոչնչացումը դար-
ձավ թուրքական տնտեսության զարգացման հիմքը: Եվ, վեջապես,
թուրքական ազգայնամոլական շարժումը, որի արդյունքում 1923 թ.
հոկտեմբերի 29-ին ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, նույն-
14
Աստոյան Ա., նշվ. աշխ., էջ 414-415:
316