MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 317

պես հայկական ունեցվածքի հաշվին էր: Այս առումով տեղին է հիշել թուրք պատմաբան Թաներ Աքչամի հետևյալ բնութագրումը. « Հանրապետական Թուրքիան 1915-ի վրա է հիմնված »: Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը նույնիսկ 100 տարի անց ժխտում է, որ կատարել է մարդկության ամենածանր հանցագործությունը ՝ Հայոց ցեղասպանությունը:
Վերջաբան
Ամփոփելով ՝ հարկավոր է փաստել. մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կոտորելով, ունեզրկելով մի ողջ ժողովրդի, տիրելով դարերի տքնությամբ ու քրտինքով ստեղծած ունեցվածքին ՝ թուրքական իշխանությունները կարողացան լուծել պետությանը և թուրքերի ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ հարցեր: Ունեզրկելով հայերին ՝ թուրքերը կարողացան լցնել պետական դատարկ գանձարանը, հոգալ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում առաջացած պատերազմական մեծագումար ծախսերը, ինչպես նաև վճարել արտաքին պարտքի զգալի մասը, որը պատերազմի նախօրյակին կազմում էր 64 միլիոն ֆունտ սթեռլինգ: Նաև այս հարցերի լուծմանն էր միտված երիտթուրքական պարագլուխների կողմից ծրագրված հայասպանության քաղաքականությունը:
Քեմալական իշխանությունները շարունակեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված հայաջինջ քաղաքականությունը. հայ ժողովրդին կոտորելով և ունեզրկելով ստեղծեցին մի երկիր, որը մեզ հայտնի է որպես ժամանակակից Թուրքիայի Հանրապետություն:
Թուրքիայի Հանրապետությունը իր գոյության ողջ ընթացքում ոչ միայն չճանաչեց իր նախնիների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, այլև մինչ օրս չի խնայում ոչ մի միջոց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը փակելու ուղղությամբ: Հայոց ցեղասպանության ճանաչման, քաղաքական և նյութական պատասխանատվության հարցը փորձել է փակել ոչ միայն Թուրքիան: Այս հարցի շուրջ գործնական քայլեր են ձեռնարկել և շարունակում են ձեռնարկել որոշ եվրոպական երկրներ ևս, որոնք մեղավոր են Հայոց ցեղասպանության թողտվության( Անտանտի երկրներ) և նույնիսկ մասնակցության( Գերմանիա) մեջ:
Ցեղասպանության ժամանակ հայերից կողոպտված հարստությունը, որը պահվում էր ֆինանսների նախարարությունում, բազմիցս
317