MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 315

թույլ չտալու և նույն պայմանագրի հոդվածների հիման վրա Ազգերի լիգայի միջամտության հնարավորությունը բացառելու նպատակով Թուրքիայի քեմալական կառավարությունը վճռեց փախստական հայերին զրկել թուրքական քաղաքացիությունից 12:
1923 թ. սեպտեմբերին ՝ Լոզանի պայմանագրի վավերացումից հետո, Թուրքիայում օրենք ընդունվեց, որով վերադառնալու իրավունքից զրկվում էին Կիլիկիայից և արևելյան վիլայեթներից « տարագրված » հայերը: Լքյալ գույքերի հանձնաժողովները տևական ժամանակ դիմումներ էին ստանում այն անձանցից, ովքեր 1922 թ. նոյեմբերի 4-ից առաջ, առանց կառավարությանը տեղյակ պահելու, մեկնել էին երկրից: Հանձնաժողովը, կասկածի տակ դնելով դիմողների սեփականության իրավունքները և քննության ենթարկելով երկրից երկար բացակայելու ու հանկարծակի հայտնվելու պատճառները, տեղեկացնում է, որ 1922 թ. նոյեմբերի 4-ից հետո առանց թուրքական անձնագրի մտնողների ինչքերը կբռնագրավվեն:
1923 թ. հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հռչակումից 4 ամիս անց ՝ 1924 թ. մարտի 13-ին, պետականացվեց « Լքյալ գույքերի մասին » օրենքով քրիստոնյաների բռնագրավված կալվածքները, որոնք արդեն իսկ հափշտակված էին, շնորհվեցին մահմեդական բնակչությանը ՝ որպես հատուցում քրիստոնյաների կողմից նրանց « պատճառված չարչարանքների » դիմաց: Անկարայի Ազգային մեծ ժողովը 1922 թ. սկսած մինչև 1926 թ. ընդունել է « Լքյալ գույքերի մասին » 9 օրենք: Ամեն անգամ փոփոխություն կատարելով նախորդ օրենքում ՝ Թուրքիայի օրենսդիր մարմինը ձգտում էր երկրում առկա իրավիճակին համապատասխանորեն « օրինականորեն » շարունակել հայ ժողովրդի ունեզրկման գործընթացը 13:
Հայերից բռնագրավված գույքերից քեմալական իշխանությունները բաժանել են երիտթուրքերի կուսակցության այն ղեկավարների ընտանիքներին, ովքեր նույն ՝ քեմալական կառավարության օրոք ՝ 1919 թ. ապրիլ-հունիս ամիսներին, Ռազմական արտակարգ ատյանների կողմից ճանաչվել էին որպես Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր: 1926 թ. մայիսի 31-ին հրապարակված 882 օրենքով երիտթուրքական պարագլուխներ Թալեաթի, Ջեմալի, Բեհաեդդին Շաքիրի և երիտթուրքական այլ 12 պարագլուխների ընտանիքներին 20 հազար լիրա
12
Բարսեղով Յ., նշվ. աշխ., էջ 34-38:
13
Վարդան Լ., նշվ. աշխ., էջ 80-83: 315