MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 314
րին որպես ջարդարարներ ձերբակալել: Ձերբակալվածներին ազատե-
լու և Կ. Պոլիս գաղթականների մուտքի արտոնագրեր ստանալու
համար Կ. Պոլսո Հայոց պատրիարքությունը դիմեց տարբեր ատյաննե-
րի, սակայն՝ ապարդյուն: Բացի պետության կողմից իրականացվող
հալածանքներից և կողոպուտից, հայերի նկատմամբ հալածանքներ և
կողոպուտ էին իրականացնում նաև զինված ավազակախմբերը, որոնց
թիվն անընդհատ ավելանում էր: Գոյություն ունեին նաև կողոպուտի
պաշտոնական ձևեր՝ հարկերի և տուրքերի տեսքով: Կառավարությունը
հայերից տուրք էր պահանջում և դա այն պարագայում, երբ հայերը
գտնվում էին թշվառ վիճակում և հազիվ էին հոգում օրվա հացը:
Այն տարագիրները, ովքեր վերադառնալով ավերակ էին գտել
իրենց տները, ստիպված տեղավորվել էին իրենց չվերադարձած հայ-
րենակիցների տներում: Իշխանությունները հայերի կրած վնասի փոխ-
հատուցման փոխարեն ստիպում էին վարձ վճարել այդ տներում
բնակվելու համար: Քեմալական կառավարությունը գավառներում,
մասնավորապես հայերից և հույներից, սկսել էին պատերազմական
շահատուրք անունը կրող 10-ից մինչև 2000-3000 ոսկուն համարժեք
գումար գանձել: Այս տուրքը պահանջվում էր ամենայն խստությամբ 10 :
Գավառային իշխանություններն այն հայերից, որոնք վերադար-
ձել էին իրենց տները, սկսել էին գանձել տասանորդի տուրքը: Նրանք
ամեն ջանք գործադրում էին՝ հայկական գավառներում տեղավորելու
թուրք վերաբնակներին, կազմակերպելու նրանց պարենավորումն ու
ամեն կարգի խնամքը և հայերից գանձած տասանորդի հարկից գոյա-
ցած գումարները տրամադրելու նրանց: Մի խոսքով, իշխանություն-
ները, ստեղծելով ծանր պայմաններ հայերի համար, մղում էին նրանց
տեղահանվելու, հեռանալու երկրից: Արդեն 1922 թ. սեպտեմբերի 14-ին
քեմալականները հայտնեցին, որ իրենք չեն ընդունում սուլթանական
կառավարության կողմից ժամանակավոր օրենքի անվավերության
մասին փաստաթուղթը, իսկ Լոզանի համաձայնագիրը կնքելուց անմի-
ջապես առաջ՝ 1923 թ. ապրիլի 15-ին, Թուրքիայում օրենք ընդունվեց
«Լքյալ ունեցվածքի» մասին, որով հայերի ամբողջ ունեցվածքը բռնա-
գրավվում էր, անկախ նրանից, թե ինչ մոտիվներով ու ինչ հանգա-
մանքներում էին նրանք թողել երկիրը 11 : Ազգային փոքրամասնու-
թյունների մասին Լոզանի համաձայնագրի դրույթների կիրառումը
10
11
Վարդան Լ.. նշվ. աշխ, էջ 59-62:
Աստոյան Ա., նշվ. աշխ., էջ 413:
314