MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 313

Այսպիսով ստեղծվեց 2 կառավարություն, մեկը` Կ. Պոլսում դաշնակից պետությունների հսկողության տակ, մյուսը ՝ ազգայնական, որը համախմբված էր Մուստաֆա Քեմալի շուրջը: Քեմալականները, ընդհանուր առմամբ, շարունակեցին սուլթանական կառավարության հայաջինջ և հայահալած քաղաքականությունը: Նրանք նույնպես սկսեցին խանգարել պատերազմից հետո հայրենիք վերադառնալ և իրենց ունեցվածքին տեր կանգնել ցանկացող հայերին: 1920 թ. ապրիլի 23-ին իր աշխատանքներն սկսեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովը, որի կողմից ընդունված առաջին փաստաթղթերի շարքում էր Թուրքիայի տարածքում հայերի տեղաշարժը և նրանց հայրենիք վերադարձն արգելելու որոշումը: Ազգային մեծ ժողովի կողմից ընդունված 1921 թ. օգոստոսի 8-ի որոշման 6-րդ կետով երկրից հեռացածների պետական գանձանակին փոխանցած գույքերը բռնագրավվեց, և այդ գույքերի վաճառքից գոյացած գումարն օգտագործվեց բանակի կարիքների և զինվորականների ու պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու նպատակով:
Քեմալական ազգայնամոլական շարժումն իր ծրագիրը մշակել և հաստատել էր Կարինի և Սեբաստիայի համաժողովներում: Համաժողովներում քեմալականներն այնպես էին ներկայացնում իրավիճակը, իբր կայսրության քրիստոնյաները( այդ թվում հայերը), նրանց ունեցվածքը, պատիվն ու կյանքն այդ պահին գտնվում էր կատարյալ անվտանգության մեջ, համաձայն իսլամական կրոնի հիմունքների և ավանդույթների 9: Այսպիսի պնդումը կեղծ էր և անհիմն, քանի որ Քեմալական կոչված ազգայնամոլական շարժման շրջանում Թուրքիայի ողջ տարածքում շարունակվում էր արևմտահայության բեկորների հալածանքի, ոչնչացման, նրանց ունեցվածքի կողոպուտի քաղաքականությունը: Երիտթուրքերի գործելակերպն ամբողջությամբ փոխանցվել էր քեմալականներին:
Հայերի տների խուզարկությունները, նրանց ունեցվածքի բռնագրավումը, վաճառքն ու կողոպուտը սովորական երևույթ էին: Դրա վառ ապացույցն է այն, որ 1922 թ. սեպտեմբերի առաջին օրերին Մուրանիայից 4 շոգենավով Կ. Պոլիս հասած հայ գաղթականները ենթարկվեցին ոստիկանների կողմից արվող խուզարկության և ձերբակալության: Հայ գաղթականների գույքը խուզարկվում էր որպես կողոպտված և բռնագրավվում: Ոստիկաններին հանձնարարված էր հայ ունևորնե-
9
Աստոյան Ա., նշվ. աշխ, էջ 406-409: 313