MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 311
հաջորդած ներքին գործերի նախարարության մեկ այլ կարգադրության
համաձայն էլ մահացածների ժառանգները, իրենց ազգականի մահվան
մասին վկայական ներկայացնելով, կարող էին ստանալ իրենց
ժառանգությունը 5 :
Իշխանությունները քաջ գիտակցում էին, որ հայերը չեն կարող
ձեռք բերել տարագրության ճանապարհին մահացած իրենց հարա-
զատների մահվան վկայականները և տեր դառնալ իրենց ունեցվածքին:
Այսպես, այս կանոնանդրությունները երկրով մեկ սահմանափակում
էին հայերի ժառանգական իրավունքները: Արևմտյան Հայաստանի և
կայսրության տարբեր շրջանների հայ ազգաբնակչության մեծ մասն
այս շրջանում արդեն բնաջնջված էր, իսկ տարագրությունից վերադար-
ձած սակավաթիվ խմբերը վախենում էին հանդես գալ իրենց ունեց-
վածքի վերադարձման պահանջով՝ մտածելով, որ դա կարող է գրգռիչ
ազդեցություն ունենալ, և իրենք ավելի մեծ վնաս կրեն:
Հակառակ հայերի բռնագրավված գույքը վերադարձնելու և հա-
տուցման հարցը լուծելու թուրքական իշխանությունների խոստում-
ների՝ շարունակվում էին զինադադարից հետո իրենց տները վերադար-
ձող հայերի հալածանքները, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը և
կողոպուտը: 1919 թ. օգոստոսին թուրքական «Վաքըթ» թերթի գլխավոր
խմբագրի հետ զրույցի ժամանակ Կ. Պոլսո Հայոց պատրիարք Զավեն
Տեր-Եղիայանը տեղեկացրել է, որ հայ տարագիրների կալվածքները և
գույքերը շարունակվում են բռնագրավվել ու վաճառվել, և հայերը չեն
կարողանում ետ ստանալ իրենց ունեցվածքը:
Կառավարությունը ստեղծել էր հատուկ հանձնաժողովներ,
որոնք զբաղվում էին հայերի ունեցվածքի վաճառքով, որն իրակա-
նացվում էր ամենացածր գներով, ինչը սովորաբար լինում է տիրոջ
բնական մահից հետո, բայց այն տարբերությամբ սոսկ, որ ստացված
գումարները հանձնվում էին ոչ թե մահացածի ժառանգներին, այլ
մուտք էին արվում թուրքական կառավարության գանձանակ 6 : 1920 թ.
օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որն
անօրինական ճանաչեց 1915 թ. օսմանյան կառավարության կողմից
ընդունված «Լքյալ գույքերի մասին» օրենքը: Սևրի հաշտության պայ-
մանագրի 114-րդ հոդվածը վերաբերում էր հայերի լքյալ գույքերին 7 :
Աստոյան Ա., նշվ. աշխ., էջ 402-404:
Աստոյան Ա., նշվ. աշխ., 406-409:
7 Բարսեղով Յ., Հայերի ցեղասպանության համար նյութական պատասխա-
նատվությունը, Երևան, 1999, էջ 33-35:
311
5
6