MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 310

ղություն էր սահմանվել թանկարժեք իրերի և զարդերի վրա, որոնց տանելը խստիվ արգելված էր:
Այսպիսով, հայերի կոտորածներն ուղեկցվեցին անշարժ և շարժական գույքի կողոպուտով, անհատական և հավաքական ունեցվածքի յուրացմամբ, ինչը ծրագրված էր պետության կողմից: Հարուստ կողոպուտի հեռանկարը համախոհների մեծ բանակի և ժողովրդական լայն զանգվածների համախմբեց երիտթուրքական իշխանությունների շուրջ: Ըստ գերմանացի պետական և քաղաքական գործիչ Շտրեզմանի ՝ 1916 թ. հունվարի 26-ին կայացած հանդիպման ժամանակ Օս. Կայսրության ռազմական նախարար Էնվերն իրեն հայտնել է, որ արդեն մեկ ու կես միլիոն հայեր սպանված են, որից մոտ մեկ միլիոնի ունեցվածքը բռնագրավված է: Առաջին աշխարհամարտից հետո ՝ 1918 թ. Հոկտեմբերի 30-ին, Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում Թուրքիայի ՝ որպես պարտություն կրած կողմ և Դաշնակից պետությունների միջև կնքվեց զինադադարի պայմանագիր:
Ըստ Մուդրոսի զինադադարի առանձին կետերի ՝ ազգային փոքրամասնություններին, որոնք պատերազմի շրջանում տեղահանվել էին կայսրության տարբեր շրջաններ, իրավունք էր տրվում վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը 4: Օսմանյան խորհրդարանի 1918 թ. նոյեմբերի 4-ի նիստը « Լքյալ գույքերի մասին » օրենքը չճանաչեց սահմանադրությունից դուրս և իրավական առումով անվավեր: Դրա հետ մեկտեղ կառավարության նոյեմբերի 1-ի հրամանագրով նախատեսվում էր հայերից բռնագրավված հողերի և գույքերի վերադարձն իրենց օրինական տերերին նրանց վերադարձի և պահանջ ներկայացնելու դեպքում:
Հակառակ այս հրամանագրի թուրքական իշխանությունների կողմից ընդունվում էին հավելյալ օրենքներ և կարգադրություններ, որոնց կիրարկումը անհնար էր դարձնում հայերի ունեցվածքի ետ վերադարձումը: Օրինակ ՝ ներքին գործոց նախարարությունը Թալեաթ փաշայի գլխավորությամբ վերոհիշյալ հրամանագրին կցել էր մի կարգադրություն, ըստ որի, տարագիրներին իրենց ունեցվածքը և կալվածքներն անմիջապես կարող էին վերադարձվել, եթե նրանք անձնապես ներկայանային, իսկ այն դեպքերում, երբ տերը սպանված էր կամ մահացած կալվածքները և ունեցվածքը չէր կարող վերադարձվել նրա ո ՛ չ մերձավոր, ո ՛ չ հեռավոր ազգականներին: Վերոնշյալ կարգադրությանը
4
Վարդան Լ., նշվ. աշխ., էջ 78-81: 310