նական պատմագրության վարկածի ՝ խորհրդարանը համաձայնել է միայն 1915 թ. սեպտեմբերի 15-ին 2:
1915 թ. սեպտեմբերի 26-ին իշխանություններն ընդունեցին « լուծարման » կամ « Լքյալ գույքերի մասին » 11 հոդվածից կազմված օրենքը, որի նպատակն էր իրավական հիմք տալ մինչ այդ պահը տեղահանված հայերի ՝ հեռագրերի, հրամանագրերի միջոցով կազմակերպված գույքի կողոպուտի գործողություններին 3: Այսինքն ՝ հայերի գույքերի կողոպուտից, վաճառքից և բաժանումից հետո էր միայն օրենքով սահմանվում և հեռագրերով քաղաքներին ու գյուղերին հրահանգվում կատարել հայերի լքյալ գույքերի ցուցակագրումը և դրանց ապահովության կազմակերպումը:
Հարկ է նշել, որ այս օրենքը նույնպես կիրարկվեց սահմանադրության 36-րդ հոդվածի խախտմամբ ՝ առանց խորհրդարանի քննարկման: 1915 թ. սեպտեմբերի 15-ի օրենքի 8-րդ հոդվածի և 1915 թ. հոկտեմբերի 26-ին իշխանությունների կողմից ընդունված կանոնադրությամբ նախատեսվում էր ստեղծել լուծարման կամ լքյալ գույքերի հանձնաժողովներ ՝ իրենց հանձնախմբերով, որոնք պետք է զբաղվեին այլ վայրեր տեղափոխված անձանց լքյալ գույքերի, պարտքերի և պահանջների օտարմամբ:
« Լքյալ գույքերի մասին » օրենքի և կանոնադրության առաջնային նպատակն էր զսպել զանգվածային թալանը և լցնել պետական գանձարանը, պետական պաշտոնյաների միջոցով ցուցակագրել և վերջնականապես յուրացնել հայերի ունեցվածքը ՝ տները, հողերը, շենքերը, արտերը, դպրոցները, վարժարանները, եկեղեցիներն ու վանքերը: Այս օրենքին ու կանոնադրությանը հաջորդեցին կառավարության կողմից առաքված բազմաթիվ հեռագրեր, հրահանգներ, կարգադրություններ, շրջաբերականներ, որոնց կատարումը սկսվել էր դեռ պատերազմի նախօրյակին: Դրանցով կենտրոնական իշխանությունները տեղական իշխանություններին հրահանգում էին թույլ չտալ հայերին գույքերի վաճառքը, տեղահանվողներին իրավունք էր տրվել իրենց հետ վերցնել միայն մեկ կամ մի քանի օրվա սնունդ և վերջ: Հատկապես մեծ հսկո-
2
Վարդան Լ., Հայկական Տասնհինգը և հայերու լքյալ գույքերը, Բեյրութ, 1970 էջ 45-48:
3
Emval-i Metruke Olayı Osmanlı’ da ve Cumhuriyette Ermeni ve Rum Mallarının Türkleştirilmesi Nevzat Onaran, http:// www. insanokur. org / emval-i-metruke-olayiosmanlida-ve-cumhuriyette-ermeni-ve-rum-mallarinin-turklestirilmesi-nevzatonaran /( հասանելի է 15.09.2016):
309