MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 308
հայերի հարստությանը տիրելու թուրքական ձգտումը: Հպատակ քրիս-
տոնյա ժողովուրդներին կողոպտելը բնորոշ էր օսմանյան հասարա-
կությանը առհասարակ, և այս հանգամանքը նպաստել է հայերի կոտո-
րածների սանձազերծմանը:
Երիտթուրքական կուսակցության պարագլուխներն իրենց
գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի ունեզրկումը կազմա-
կերպելուն ուղղված քայլերն ու եղանակները: Առաջին համաշխար-
հային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունը սնանկության էր
մատնված և կքած էր արտաքին ահռելի պարտքի տակ: Առաջին աշ-
խարհամարտի նախօրեին Օսմանյան կայսրության արտաքին պարտ-
քը հասնում էր 64 միլիոն ֆունտ սթեռլինգի, իսկ պատերազմի մեջ
մտնելուց հետո դրան գումարվեցին նաև պատերազմական մեծագու-
մար ծախսերը 1 : 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմներից հետո այս
ամենին գումարվել էր նաև թուրք գաղթականների բնակեցման հարցը:
Տեղահանված հայերի տները թուրք վտարանդիներին հանձնելը հա-
մարվում էր հարցի լուծում: Օսմանյան վերնախավը որոշեց տիրանալ
հայ ժողովրդի ունեցվածքին և ի հաշիվ դրա վճարել արտաքին
պարտքը, հոգալ պատերազմական ծախսերը և օթևան տալ թուրք
գաղթականությանը:
Այսպիսով հայ ազգաբնակչությանը գոյության միջոցներից նպա-
տակաուղղված զրկելու խնդրով սկսեց զբաղվել թուրքական պետու-
թյունը: Այս գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ էր
հայերի ունեցվածքը դարձնել տիրազուրկ: 1915 թ. հունիսի 1-ին երիտ-
թուրքական իշխանությունները հրապարակեցին կառավարության
կողմից 1915 թ. մայիսին 30-ին հաստատված «Տեղահանության օրենքը»:
«Տեղահանության օրենքի» հրապարակումից հետո հունիսի 10-ին հրա-
պարակվեց «Այլ վայրեր տեղափոխված հայերին պատկանող անշարժ
գույքերի և հողատարածքների կառավարման ձևի մասին» կանոնա-
դրությունը, ինչը ցուցումներ էր պարունակում «պատերազմի և քա-
ղաքական արտակարգ պայմանների հետևանքով տեղահանված հայե-
րի անշարժ և շարժական գույքի» հետ վարվելու վերաբերյալ: «Տեղա-
հանության» ժամանակավոր օրենքը չնայած կառավարության կողմից
հաստատվելուն, պառլամենտի կողմից չէր ընդունվել, ինչը սահմանա-
դրության 36-րդ հոդվածի խախտում էր: Ըստ թուրքական պաշտո-
Աստոյան Ա., Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրու-
թյունում 1914-1923 թթ., Երևան, 2013, էջ 394-396:
308
1