ՊԵՏՈՒՆՑ ԱՐԵՆ( ԵՊՀ)
ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 1915-1923 ԹԹ.
Առաջաբան
Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության մեջ Հայկական հարցը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթություններից մեկը: Նման պայմաններում շատ կարևոր է ուսումնասիրել պատմությունը, ինչպես նաև ակտիվորեն հետևել այժմյան Թուրքիայի Հանրապետության վարած քաղաքականությանը: Հայկական հարցի լուծման համատեքստում շատ կարևոր է հայ ժողովրդին թուրքերի կողմից հասցված նյութական վնասի փոխհատուցումը, ուստի պետք է մեծ ուշադրություն դարձնել հարցի այս կողմին ևս: Հոդվածիս նպատակն է փաստերի հիման վրա կառուցել 1915-1923 թթ. թուրքերի կողմից հայերի ունեզրկման գործընթացի առարկայական պատկերը: Մեծ եղեռնի հարյուրամյակի համատեքստում 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի ունեզրկման գործընթացի ուսումնասիրությունն ունի ոչ միայն գիտաճանաչողական, այլև արդիական-քաղաքական կարևոր նշանակություն:
Պատմական այս փուլում կարևոր է Հայոց պահանջատիրության նյութական և ֆինանսական կողմի ամփոփումն ու ամբողջացումը: Նման ողբերգական անցյալի պարագայում, որը կապում է հայ և թուրք ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների քաղաքակիրթ եղանակով հանգուցալուծումը ենթադրում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, հայերին պատճառած բարոյական վնասի փոխհատուցում, հայերի ունեցվածքի վերադարձ զոհերի ժառանգներին: Այս երեք կետերը անբաժանելի և խիստ փոխկապակցված են, և թեկուզ սրանցից մեկի բացակայության կամ թերի բավարարման պարագայում հարցի լուծումը չի կարող լինել ամբողջական և վերջնական:
Պատմական անհերքելի ճշմարտություն է, որ թուրքերի կողմից ծրագրված և իրականացված հայասպանության քաղաքականության մեջ, ի թիվս այլ գործոնների( պետական քաղաքականություն, կրոնական ատելություն) մեծ ազդակ էր հանդիսանում տնտեսական գործոնը ՝
307