Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Երկու հայ երեխայի ճակատագիր, որոնք ունեն շատ ընդհանրություններ և տարբերություններ: Երկուսն էլ ամբողջությամբ կամ մասամբ կորցրել են իրենց ընտանիքը, երկուսն էլ փրկվել են հրաշքով: Նրանցից մեկի պատմությունը դեռևս իր կենդանության օրոք իմացել է ամբողջ աշխարհը, իսկ մյուսի մասին` շատ քչերը: Այնուամենայնիվ, երկուսն էլ ներկայացնում են Մեծ եղեռնի սարսափներով անցած հայի պատմություն:
Պետք է նշել, որ Ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության բացումից մինչև այսօր թանգարանում եղել են բազմահազար այցելուներ, և բոլոր այցելուների շրջանում այս երկու պատմությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Ավելին` Ավրորային նվիրված սրահում փոքրիկ ֆիլմի ցուցադրությունն իր մոտ է հավաքում այցելուների մեծ մասին: Այսպես, մեր դիտարկումների համաձայն 10 այցելուից 8-ը թանգարանում անցկացրած ժամանակի գրեթե 40 %-ն անցկացնում է Ավրորայի սրահում 14: Դա պայմանավորված է ոչ միայն մեկ հայի ճակատագրի ներկայացման բարձր որակով, այլ նաև մեկ պատմության ունեցած ազդեցիկությամբ:
Նման իրողություն է առկա նաև Մուշեղիկին նվիրված հատվածում: Այստեղ արդեն մենք ականատես ենք լինում այն բանին, որ 10 այցելուներից 4-5-ը լուսանկարում է ցուցապատին պատկերված Մուշեղիկի լուսանկարը կամ էլ պարզապես ինքն է լուսանկարվում այդ նկարի կողքին 15: Այսինքն այս պատմությունը ևս առանձնահատուկ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:
Հայոց ցեղասպանությունը վերապրած այս երկու երեխաների պատմությունները և այդ պատմությունների մատուցելը իրազեկում են ցեղասպանության սարսափների ու մեր կորուստների մասին: Բայց մյուս կողմից այս փոքրիկների պատմությունները խորհրդանշում են նաև հայ ժողովրդի վերածնունդը և ապրելու մեծ ուժը:
Անշուշտ այս դիտարկումը մենք կատարել ենք բացառապես թանգարանի` որպես ցեղասպանության մասին պատմող և կրթող հաստատության գործառույթների տեսանկյունից: Սակայն դա էլ բավարար
14
Հաշվվել և վերլուծվել են 2015 թ. մայիս 1-ից մինչև հունիսի 1-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարված այցելությունները:
15
Ինչպես նախորդ դեպքում հաշվվել և վերլուծվել են 2015 թ. մայիս 1-ից և մինչև հունիսի 1-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարված այցելությունները:
305