MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 304
լույսը հասավ Պետերբուրգ, իսկ 1917 թ. նոյեմբերին՝ Ամերիկայի Միացյալ
Նահանգներ:
Արշալույս Մարտիկյանի պատմությունը՝ «Երկու տարվա տանջանքներս իմ
հոշոտված ու մարտիրոսված հայրենիքում» խորագրով, 14 գլուխներով տպա-
գրվեց ամերիկյան հայտնի «The New York American» և «The Los Angeles
Examiner» թերթերի՝ 1918 թ. օգոստոսի 18-ից նոյեմբերի 24-ը հրապարակված
համարներում, որոնք ավելի ուշ՝ 1918 թ. դեկտեմբերին, ամփոփվեցին անգլերեն
լույս տեսած «Հոշոտված Հայաստան» հուշագրության մեջ: 1919 թ. կեսերին Նյու
Յորքում լույս տեսավ գրքի երկրորդ հրատարակությունը «Հոգիների աճուրդ»
վերնագրով:
1918-1935 թթ. գիրքն ունեցավ շուրջ 30 հրատարակություն, թարգմանվեց
իսպաներեն, հոլանդերեն, լեհերեն և այլ լեզուներով:
1918 թ. վերջին «Հայ-սիրիական նպաստամատույցի ամերիկյան կոմիտե»-ի
պատվերով գրքի հիման վրա ամերիկյան «Սելիգ Պոլիսկոպ» ընկերությունը
նկարահանեց «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որի
գլխավոր հերոսուհու դերը կատարեց հենց Արշալույս Մարտիկյանը: Անվտան-
գության նկատառումներից ելնելով՝ նա ստացավ նոր անուն-ազգանուն՝ Ավրո-
րա Մարդիգանյան: Ֆիլմում նկարահանվեց նաև Օսմանյան կայսրությունում
ԱՄՆ-ի նախկին դեսպան Հենրի Մորգենթաուն, ով մարմնավորեց իր իսկ
կերպարը:
Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Մաջեսթիկ» թատրոնում
1919 թ. հունվարի 19-ին, իսկ Նյու Յորքում՝ 1919 թ. փետրվարի 16-ին «Պլազա»
հյուրանոցի նախասրահում: Ֆիլմի ցուցադրությունից ստացված հասույթը՝
շուրջ 30 մլն ամերիկյան դոլար, տրամադրվեց ցեղասպանությունը վերապրած
և Մերձավոր Արևելքում ապաստան գտած 60,000 հայ որբերի կենսա-
պահովմանը:
Ավրորայի հետագա կյանքն այնքան էլ լավ չդասավորվեց. 28 տարեկանում
նա ամուսնացավ գաղթական հայ երիտասարդի Մարտին Հովանյանի հետ:
1931-ին ծնվեց նրանց միակ որդին` Մայքլ Սեդալ Հովանյանը: Սակայն
Ավրորայի հետագա ընտանեկան կյանքն անհաջող դասավորվեց: Ամուսնու
մահից հետո միակ որդին հեռացավ մորից: Ցեղասպանության տարիներին
կրած զրկանքների ու ցնցումների պատճառով կյանքի վերջին տարիներին
Ավրորան կորցրեց բանականությունը. նա երկար տարիներ ապրում էր
միայնակ՝ թուրքերի կողմից հետապնդվելու վախով:
Կյանքի վերջին օրերն Ավրորան անցկացրեց Կալիֆոռնիայի «Արարատ
հոում» ծերանոցում և մահացավ մենության մեջ 92 տարեկան հասակում 1994թ.
փետրվարի 6-ին:
Այդ մասին տե´ս Ավրորա Մարդիգանյան, «Հոշոտված Հայաստան», Մեծ
եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը, Երևան, ՀՑԹԻ,
2015:
304