MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 303

1914 թ. զորահավաքից հետո որպես ամելե-թաբուրի( աշխատանքային գումարտակի զինվորներ) սպանվեցին Բաշկալեի ճանապարհին:
1915թ. գարնանը Խալիլ բեյի հրամանով Դիզա գյուղից թուրք զինվորականները հավաքում են 5-10 տարեկան տղա երեխաների և դաժանաբար սպանում գյուղի հարևանությամբ գտնվող աղբանոցում: Մուշեղիկի մայրն իր երկու որդիներին ՝ Սմբատին և Մուշեղին, մահից փրկելու խնդրանքով դիմում է իրենց ընտանիքի վաղեմի ծանոթ թուրք պաշտոնյային( յուզբաշի): Նա համաձայնում է միջնորդել Խալիլ բեյին երեխաների փրկության համար ՝ կրոնափոխության առաջարկն ընդունելու դիմաց: Այդ նույն ժամանակ մի քուրդ, լսելով Բեյազի որդու ՝ Մուշեղիկի հայկական անունը, նրա ձեռքերը դաժանաբար գամում է փայտին:
1915 թ. Վանի տասնյակ հազարավոր հայ գաղթականների մեջ էին նաև մահից մազապուրծ Բեյազն իր երեք երեխաների ՝ Սմբատի, Մուշեղի և Արեգնազի հետ: Գաղթի ճանապարհին` Սալմաստում, մեռնում է փոքրիկ Սմբատը: Բաքվում ընտանիքը հաստատվելուց կարճ ժամանակ անց մեռնում է նաև Արեգնազանը:
Մեծ եղեռնի սարսափները ՝ որպես չսպիացող վերքեր, ողջ կյանքում ուղեկցել են Մուշեղիկին` ամեն վայրկյան հիշեցնելով իր մանկության դժնի օրերն ու ապրած զարհուրելի պահերը: Մուշեղիկի կրած անմարդկային « պատժի » ապացույցները երևում են նույնիսկ դեպքից մեկ տարի անց արված լուսանկարում, որտեղ նա ի ցույց է դրել իր ձեռքերը ՝ սպիացած վերքերով:
Այդ մասին տե ´ ս 100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին, Երևան, ՀՑԹԻ, 2014, էջ 95:
13
Արշալույս- Արշալույս Մարտիկյանը( Ավրորա Մարդիգանյան) ծնվել է 1901թ. հունվարի 12-ին Չմշկածագում: Արշալույսը 13 տարեկան էր, երբ պայթեց Առաջին համաշխարհային պատերազմը, և դեռատի աղջկա ու նրա ընտանիքի համար սկսվեց տառապանքներով ու ողբերգական իրադարձություններով լի մի շրջան: Չմշկածագի հայության բռնագաղթը սկսվեց 1915 թ. հունիսի 14-ին:
Բռնագաղթի ճանապարհին Արշալույսը կորցրեց իր ընտանիքի անդամներին ու ազգականներին, որոնց քարավանն ուղեկցող թուրք ժանդարմները սպանեցին իր աչքի առջև: Թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի կողմից տանջանքների ու բռնությունների ենթարկվելուց հետո Արշալույսը, Եփրատ գետը նետվելով, կարողացավ փախչել Քեմալ էֆենդու հարեմից, սակայն կրկին գերեվարվեց: Նա հայտնվեց քուրդ ստրկավաճառների ձեռքում, ովքեր լավ գին ստանալու ակնկալիքով նրան չսպանեցին և վաճառեցին 85 ցենտով: Նրան կրկին հաջողվեց փախչել: Քաղցից ու ծարավից հյուծված ՝ երկու տարվա ընթացքում Արշալույսը ոտքով անցավ 600 կմ և երկար դեգրումներից հետո ՝ 1917 թ. գարնանը, հասավ Էրզրում, որն արդեն գրավել էին ռուսական զորքերը: Հայ-սիրիական նպաստամատույցի ամերիկյան կոմիտեի միջոցներով Արշա- 303