MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 302
տի մասին պատմելու մեջ 10 : Այդ պատմությունները կարող են երբեմն
ավելի ազդեցիկ լինել, քան թե մի քանի ակադեմիական հրատարա-
կություն: Դրա լավագույն օրինակը կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու
նկարահանած «Դաշնակահարը» ֆիլմն է (2002 թ.), որն արժանացավ
Ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն` «Օսկար» մրցանակին:
Ֆիլմը հիմնված է լեհական հրեա դաշնակահար Վլադիսլավ Շպիլմանի
հուշագրության վրա 11 : Այն Հոլոքոստը վերապրած հրեա մարդու պատ-
մություն է, որի ներկայացման գեղարվեստական բարձր մա կարդակը
ապահովեց Հոլոքոստի թեմայի մասին իրազեկմանը ֆիլմի միլիոնավոր
դիտումներով:
Հայոց ցեղասպանության թեմայի իրազեկման մեջ տասնամյակ-
ներ շարունակ առանձին պատմությունները տեղ են գտել գեղարվես-
տական և փաստավավերագրական ամենատարբեր ֆիլմերում: «Ձորի
Միրոն», «Մայրիկ», «Արամ», «Արարատ», «Արտույտների ագարակ» և մի
շարք այլ ֆիլմերում հրաշալի անդրադարձ է կատարվում Մեծ եղեռնին:
Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության տարիներին շարքային
մարդու ողբերգության մասին պատմող օրինակները քիչ են:
Արշալույս և Մուշեղիկ: Ցեղասպանությունը մեկ հայի աչքով
Մեծ եղեռնի դեպքում առանձին պատմությունների կարևորու-
թյունը հասկանալու համար, մենք դիտարկում ենք ցեղասպանությունը
վերապրած երկու երեխաների` Արշալույսի և Մուշեղիկի պատմու-
թյունները: Երկու երեխաներ, ովքեր փրկվել են ցեղասպանությունից,
սակայն ամբողջ կյանքում կրել են դրա բոլոր սարսափները և ողբեր-
գականությունը:
Մենք առանձնացրել ենք այս պատմությունները, քանի որ դրանք
ներկայացված են Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրու-
թյան մեջ և շատ լավ հնարավորություն է ստեղծվել ուսումնասիրելու
իրենց թողած ազդեցությունը: Ովքե՞ր էին Մուշեղիկը 12 և Արշալույսը 13 :
Shoah Recourse Center, Films on the Holocaust
http://www.yadvashem.org/odot_pdf/Microsoft%20Word%20-%205849.pdf
11 Szpilman W., The Pianist: The Extraordinary True Story of One Man’s Survival in
Warsaw 1939-1945, New York: Picador, 1999.
12 Մուշեղիկ - Մուշեղիկը ծնվել է 1907/08 թվականին Վանի նահանգի Վանի
գավառի Դիզա գյուղում, 13 հոգանոց ընտանիքում: Փրկվել են միայն ինքը և
մայրը` Բեյազ Բադալյանը: Մուշեղիկի հայրը և նրա երեք հորեղբայրները
302
10