MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 301
Վերժինե Սվազլյանի, Զորյան ինստիտուտի` տասնամյակների ընթաց-
քում կատարած վիթխարի աշխատանքի արդյունքում մենք ունենք
ականատես-վերապրողների անձնական փորձառությանը վերաբերող
հսկայական նյութ` ինչպես տեսանկարահանված 6 , այնպես էլ տպա-
գիր 7 : Առանձնանում է նաև Ջեյմս Բրայսի բանավոր պատմությունների
ժողովածուն 8 : Առկա են նաև վիթխարի քանակությամբ տպագրված հու-
շագրություններ 9 :
Չնայած մեծաքանակ նյութի առկայությանը` այնուամենայնիվ,
այդ նյութերը և պատմությունները մեծ հաշվով անհայտ են մեզ: Այ-
սինքն` առանձին ճակատագրերի պատմությունը մեզանում մնում է
լայն շրջաների համար անհասանելի:
Բավական ուսանելի է այդ ոլորտում հրեական փորձը: Հոլոքոս-
տի ականատես-վերապրողների վկայություններն ահռելի քանակու-
թյուն են կազմում, սակայն գլխավորը ոչ թե դրանց քանակն է, այլ այդ
պատմությունների օգտագործումը Հոլոքոստի իրազեկման և Հոլոքոս-
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պահվում է տասնյակ
վերապրողների ձայնագրություններ և տեսագրություններ: Տե´ս ՀՑԹԻ, Բ 4 (բ)
Հուշապատումների տեսագրություններ:
7 Տե՛ս Սվազլյան Վերժինե, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրող-
ների վկայություններ, Երևան: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստի-
տուտ, 2011: Այս առումով շատ կարևոր է նաև Հայաստանի ազգային արխիվի
կողմից 2012 թվականին հրատարակված եռհատորյակը: Տե՛ս Հայոց ցեղա-
սպանությունը Օսմանյան կայսրությունում: Վերապրածների վկայություններ,
փաստթղթերի ժողովածուներ, հեղինակ և կազմող` Ամատունի Վիրաբյան,
Երևան, Հայաստանի ազգային արխիվ, 2012:
8 The Treatment of Armenians in the Ottoman Empire, Documents Presented to
Viscount Grey of Fallodon, With a Preface by Viscount Bryce, London: H.M.S.O.,
1916.
9 Պետք է ընդգծել այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին հուշա-
գրություններ տպագրվել են տասնամյակներ շարունակ և անգամ մեր օրերում:
Ուստի որպես օրինակ կառանձնացնենք Հայոց ցեղասպանության թանգարան-
ինստիտուտի կողմից վերջին տարիներին տպագրված հետևյալ հուշագրու-
թյունները: Հովհաննես Կարապետյան (Օննիկ Յուսուֆ), «Վերածնված կյանք մը.
երևակայական և իրական սարսափների արանքում», Երևան, ՀՑԹԻ, 2010,
Սարգիս Թորոսյան, Դարդանելից մինչև Պաղեստին, Երևան, ՀՑԹԻ, 2013, Мар-
гарет Аджемян-Анерт, Стук в дверь, Ереван: Музей-институт Геноцида армян,
2012, Амбарцум Читчян На волоске от смерти», Ереван, Музей-институт Гено-
цида армян, 2012.
301
6