MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 300
Ցեղասպանության թեմայի` դպրոցներում ուսուցանումը կամ
ամենատարբեր հարթակներում դրա մասին իրազեկումը հարաբերա-
կանորեն կարելի է բաժանել երկու մակարդակի: Առաջին մակարդակը`
հիմնարար գիտելիքն է, այսինքն` Մեծ եղեռնին առնչվող ամենակա-
րևոր հիմնական գիտելիքների փոխանցումը 3 : Այն կարող է լինել ամե-
նամակերեսային գիտելիքներից մինչև նյութի բավական խորը մատու-
ցում: Սակայն, անկախ դրա խորությունից` բովանդակային առումով
այն, միևնույն է, կոչված է ընդհանուր պատկերացում տալու Հայոց ցե-
ղասպանության մասին, և միևնույն է այդ մանրամասների մեծ մասը
շատ արագ մոռացվում են: Օրինակ, դասագրքային նյութում աշակեր-
տը հանդիպում է Հայկական հարցի ծագմանն առնչվող մի դրվագի,
ինչպիսին է 1878 թ. Բեռլինի կոնգրեսի արդյունքում ստորագրված
պայմանագրի 61-րդ հոդվածը 4 : Չնայած դրա կարևորությանը` փորձը և
մեր անձնական հարցումները 5 ցույց են տալիս, որ կոնկրետ տվյալ
հոդվածի մասին տեղյակ են շատ քչերը: Մյուս կողմից էլ, առանց ցե-
ղասպանության մասին հիմնարար գիտելիքների փոխանցման, ընդ-
հանրապես դժվար է պատկերացնել ցեղասպանության մասին կրթու-
թյունը:
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ցեղասպանության մասին
գիտելիքի փոխանցման մեջ, օգնության է գալիս մեկ այլ միջոց ևս`
առանձին պատմությունները: Ընդհանրապես Հայոց ցեղասպանության
պատմության ուսումնասիրությունը փաստում է, որ դրանք չափազանց
շատ են: Առանձին պատմություններ ասելով` մենք նկատի ունենք
ականատես-վերապրողների անձնական փորձառությունն ու դրանց
մասի ն պատմությունները: Պետք է նշել, որ այդ առանձին պատմու-
թյունները մեզ են հասել ինչպես բանավոր պատմությունների, այնպես
էլ լույս տեսած հարյուրավոր հուշագրությունների տեսքով:
Առաջին խումբը, ցեղասպանությունը վերապրողների բանավոր
պատմություններն են: Այս ոլորտում Ռիչարդ Հովհաննիսյանի,
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության ամենատար-
րական և կարևոր գիտելիքներին:
4 Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քա-
ղաքականության փաստաթղթերում (1828-1923), Երևան, «Հայաստան» 1972, էջ
128:
5 Այդ նպատակով հարցումներ ենք անցկացրել բնակչության տարիքային և
կրթական տարբեր խմբեր ներկայացնող 20 անձի շրջանում, որոնցից միայն 3-ը
կարողացան մեզ պատմել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի մասին:
300
3