MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 299
բաղադրիչներից մեկը 1 : Սակայն դա տեղի ունեցավ միայն ու միայն այդ
հիշողության պահպանման և փոխանցման շնորհիվ: Անշուշտ, ցեղա-
սպանության մասին գիտելիքի, իսկ դրա արդյունքում նաև հիշողու-
թյան փոխանցումը հետցեղասպանական շրջանի տարբեր փուլերում
կատարվել է տարբեր միջոցներով: Տասնամյակներ շարունակ ցեղա-
սպանության մասին գիտելիքը փոխանցվել է բանավոր պատմու-
թյունների, գեղարվեստական կինոնկարների, գրականության ու դա-
սագրքային հիշատակումների միջոցով: Անկախ գիտելիքի փոխանց-
ման ձևից` այդ փոխանցումը դարձել է պատմական հիշողության պահ-
պանման կարևոր գրավական` այդպիսով լուծելով իր ֆունկցիոնալ
առաջին խնդիրը:
Ցեղասպանության մասին գիտելիքի փոխանցման առանցքային
մյուս գործառույթը կանխարգելումն է: 1948 թ. ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործու-
թյունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2 կարևո-
րագույն առաքելությունը հետագա ցեղասպանությունները կանխարգե-
լելն էր, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ կոն-
վենցիան բավարար չէ հետագա ցեղասպանությունները կանխելու հա-
մար, քանի որ XX դարի երկրորդ կեսին ևս տեղի ունեցան ցեղա-
սպանություններ (Կամբոջա՝ 1975-1979, Ռուանդա՝ 1994, Բալկաններ՝
1992-1995 և այլն): Ահա հենց այստեղ է երևում ցեղասպանության
մասին գիտելիքի դերակատարությունը: Այս հարցում ձախողումների
մի մասը ցեղասպանության մասին կրթության թերացման, իրազեկու-
թյան ցածր մակարդակի, այլ խոսքերով՝ նախկին ցեղասպանություն-
ներն ու կոտորածները լավ չուսումնասիրելու, դրանք չպատժելու,
դրանց սարսափների մասին չդասավանդելու, ժխտողականության դեմ
չպայքարելու հետևանք էր:
Փաստորեն մենք տեսնում ենք, որ ցեղասպանության մասին գի-
տելիքի փոխանցումը ունի ուղղակի` կանխարգելիչ դեր:
Առանձին կամ մասնավոր պատմությունը` ցեղասպանության
մասին գիտելիքի փոխանցման միջոց
Մարության Հ., Ցեղասպանության հիշողությունն իբրև գործոն, տե՛ս
http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2268
2 Կոնվենցիայի ամբողջական տեսքը տե՛ս
http://www.un.am/res/UN%20Treaties/III_1.pdf
1
299