MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 298
ՆԱՋԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ
(ՀՑԹԻ)
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵՋ
Հայոց ցեղասպանության մասին գիտելիքի փոխանցումը նոր
սերունդների համար ունի կարևոր նշանակություն: Անկախ գիտելիքի
փոխանցման ձևից ցեղասպանության մասին կրթության մեջ միշտ էլ
առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դրա գործառութային նշա-
նակությանը: Մեծ հաշվով, ցեղասպանության թեմայի ուսուցումը կոչ-
ված է նախ և առաջ ցեղասպանության ենթարկված ժողովրդի, ապա
նաև ամբողջ մարդկության հավաքական հիշողության պահպանմանը
և փոխանցմանը: Ցեղասպանության ուսուցման (Genocide Education)
մյուս կարևոր գործառույթը նոր ցեղասպանությունները կանխարգե-
լելուն ուղղված ազդեցությունն է: Այնուամենայնիվ, վերոնշյալ հիմնա-
կան գործառույթների իրացմանը հասնելուն ուղղված միջոցները տար-
բեր են:
Այս հոդվածում դիտարկելու ենք Հայոց ցեղասպանության մասին
գիտելիքի փոխանցման մեջ առանձին պատմությունների դերն ու նշա-
նակությունը: Այսինքն` փորձելու ենք հասկանալ, թե այս կամ այն
«մասնավոր» պատմությունը ինչ դեր կարող է ունենալ թեմայի իրա-
զեկման առումով և ինչ ազդեցություն կարող է ունենալ ցեղասպանու-
թյան մասին կրթության գործառույթների հաջող իրականացման մեջ:
Մեր առջև դրված նպատակին հասնելու համար մենք օգտագործել ենք
մի քանի պատմություններ, որոնք վերաբերում են այս կամ այն անձի
փորձառությանը՝ ցեղասպանության տարիներին և դրանից հետո:
Ցեղասպանության մասին գիտելիքը
Հայ ժողովրդի բազմահազարամյա պատմության մեջ XX դարա-
սկիզբը դարձավ թերևս ամենաողբերգականը. մի ամբողջ ժողովուրդ
ոչնչացվեց իր պատմական հայրենիքում: Դրան հաջորդած հարյուրամ-
յա պատմության ընթացքում այդ ողբերգության վերաբերյալ հիշողու-
թյունը դարձավ հայ ժողովրդի ազգային ինքնության ամենակարևոր
298