վանները 51: Վերջինի դեպքում թուրքական միտքը հասել էր իր գագաթնակետին` գումարի խուզարկության ավելի արդյունավետ մեթոդներ գտնելու ճանապարհին: Նշենք միայն, որ երբեմն այրվում էին հայերի դիակները` մարմնում թաքցված մետաղադրամները գտնելու համար 52, իսկ նրանց հագուստը հանվում էր սպանությունից առաջ և վաճառվում շուկաներում կամ կառավարության կողմից կազմակերպված հասարակական աճուրդներում 53: Մեծ զանգվածների ներգրավվումը սպանության գործընթացի մեջ խթանելու համար օգտագործվում էին հետևյալ հնարքները` շարքային բնակչին փոխանցվում էր մեծ ու կարևոր գործողության մաս կազմելու զգացումը, ինչպես նաև ընձեռվում էր զոհերի բարիքներին տիրանալու հնարավորությունը: Հայերի ունեցվածքին տիրանալու ձգտումը և ցեղասպանությանն ուղեկցող հսկայական չափերի կողոպուտը դառնում էին հայ բնակչության ոչնչացման ռացիոնալացման հիմնական բաղադրիչներից 54: Մի խոսքով` գործում էր « թալանի հսկայական համակարգ » 55:
Տնտեսության վնասը հնարավոր չէ պատկերացնել, հայերի ցեղասպանությունը հանգեցրեց միջին խավի ոչնչացմանը, ամբողջ մասնագիտությունների վերացմանը 56: Ումիթ Կուրտը նշում է, որ այս հա-
51
Տե ՛ ս երիտթուրքերի 1919 թ. հունիսի 3-ի առաջին դատավարության մեղադրական եզրակացությունը( Փափազյան Ա., Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի, Երևան, 1988, էջ 109):
52
Հայերի ցեղասպանությունը 1915-1916, էջ 55:
53
Խարբերդի ամերիկյան հյուպատոս Լ. Դեվիսը Հ. Մորգենթաուին, 30 դեկտեմբերի, 1915 թ.( United States official records on the Armenian Gneocide, էջ 470):
54
Մանուկյան Ս., Դաժանության ռացիոնալացումը Հայոց ցեղասպանության տարիներին, Ցեղասպանագիտական հանդես 2( 1), 2014, էջ 104, 107:
55
Ջ. Ջեքսոնի բնորոշումն է կառավարության կողմից շրջանի հայերի ունեցվածքի յուրացմանը( United States official records on the Armenian Gneocide, էջ 207):
56
Üngör U. and Polatel M., նշվ. աշխ., էջ 149: Հայ ժողովրդի կրած կորուստներն հսկայական են: 1919 թ. Փարիզի Վեհաժողովի հաշվարկներով հայերի վնասը կազմում էր 19 միլիարդ ֆրանկ: Թալանվել էր 66 քաղաքի և 2500 գյուղի հայ ու այլ քրիստոնյա ազգաբնակչությունը, կոդոպտել ու քանդել ավելի քան 2000 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց և վարժարան( http:// armeniangenocidelosses. am /, Արա Պապյան, Հայ ժողովրդի նյութական կորուստները Հայոց ցեղասպանության ժամանակ, http:// akunq. net / am /? p = 29767; կրած կորուստների հաշվարկները տե ՛ ս նաև Baghdjian Kevork, The Confiscation of Armenian Properties by the Turkish Government said to be Abandoned, Antelias, 2010, pp. 96-97):
294