MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 295
մատարած թալանը ցույց է տալիս, որ մի խմբի (ինքնության) կործան-
ման հետ միաժամանակ տեղի էր ունենում մեկ այլ խմբի (ինքնության)
կառուցում, մեկի ունեցվածքի փոխանցմամբ մյուսին 57 : Հայերի «լքյալ
գույքը»` հատկապես ֆինանսական միջոցները, օգտագործվեցին նաև
1919-1922 թթ. թուրքական «ազգային ազատագրական պատերազմի»
ժամանակ:
«Ազգային տնտեսության» ծրագիրը, քանդելով կայսրության
տնտեսական կյանքը, դրեց ազգությամբ թուրք արդյունաբերական խա-
վի հիմքը, որը սկսեց գործել և իր իրավունքների մեջ մտավ արդեն
հանրապետական շրջանում: Թուրքիայի Հանրապետության հռչակու-
մից հետո Ազգային մեծ ժողովը 1926 թ. օրենք ընդունեց, համաձայն որի
թուրք այն սպաները, պաշտոնյաները և քաղաքական գործիչները,
ովքեր մահապատժի էին ենթարկվել Հայոց ցեղասպանության մեջ
իրենց մասնակցության համար կամ սպանվել էին հայ վրիժառուների
կողմից, հռչակվեցին «ազգային հերոս» և որպես փոխհատուցում նրանց
բաժին հանվեց հայերի «լքյալ գույքից»: 1928 թ. կայացվեց նաև հետևյալ
որոշումը. մուհաջիրները` մուսուլման գաղթականները, որոնք օգտա-
գործում էին հայկական գույքը` տները, հողամասերը, դաշտային կուլ-
տուրաները և խանութները, ստացան դրանք սեփականաշնորհելու
իրավունք 58 :
Թուրքական ազգային պետությունը տնտեսական առումով հայե-
րի ցեղասպանությունից օգուտ քաղեց մի քանի տարբերակով.
• Հայերի տնտեսական ոչնչացման միջոցով մրցակցության
վերացում
• կապիտալի բաշխում նոր թուրքական բուրժուազիայի
միջև
• թալանին և սպանությանը համատարած մասնակցության
միջոցով «համախոհների» մի խմբի ստեղծում (թուրքական
միջին բուրժուական խավ), որը դարձավ թուրքական պե-
տության կորիզը:
Հայերի լիակատար կողոպուտը երիտթուրքերի` հայ ժողովրդի
հայրենազրկման, ցեղասպան քաղաքականության բաղադրիչն էր: Այս-
պես` պարբերական ջարդերի (1896-1898, 1909, 1915-1923 թթ.) միջոցով
մաքրել բուն հայկական Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի տարածք-
57
58
Ümit Kurt, նշվ. աշխ.:
Նույն տեղում:
295