MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 293
դրվել էր երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ, մատակա-
րարման նախարար Կարա Քեմալի վերահսկողության տակ: Քեմալը
պատասխանատու էր նաև «լքյալ գույքի» (emvalı metrukes) հարցերով
հանձնաժողովի աշխատանքի համար: 1916-1918 թթ. հայերից բռնա-
գրավված ակտիվներով երիտթուրքերի «աջակցությամբ» 80 ձեռնար-
կություն հիմնվեց 47 : Իշխանությունները բաժանում էին հայկական
ունեցվածքը թուրքական վերնախավին` ցեղասպանությանը աջակ-
ցելու դիմաց, այդպիսով ստեղծելով թուրքական բուրժուազիա 48 : Հայե-
րից բռնագրավվելիք ունեցվածքը յուրատեսակ կաշառք հանդիսացավ
ցեղասպանությանը մասնակցելու համար: Հանրապետական շրջանում
հիմնված ձեռնարկությունների մեծ մասի հիմքում այդ կաշառք տրված
հայկական կապիտալն էր:
Կողոպուտը իրականացվում էր ամենաբարձր խավից մինչև հա-
սարակ մուսուլման բնակիչներ, ովքեր ոչ միայն տեղերում թալանում
էին իշխանությունների կողմից «պահպանվող» հայերի տները և խա-
նութները 49 , այլև պետական մակարդակով պահանջում էին հայերի
արտասահմանյան ակտիվները, ապահովագրական գումարները 50 ,
որոնց միակ ժառանգորդ հռչակվում էր կառավարությունը: Թալանվում
էին նույնիսկ դեպի անապատներ քշվող հայ տարագիրների քարա-
Balkans to Anatolia to the Caucasus. Providence/Oxford, Berghahn Books, 1995, p.
222, Uğur Ümit Üngör and Mehmet Polatel, նշվ. աշխ., էջ 69; կցված է Տրապիզոնի
ամերիկյան հյուպատոս Օ. Հեյզերի Հ. Մորգենթաուին ուղղված զեկուցագրին,
հունիսի 28, 1915 թ., United States official records on the Armenian Gneocide, էջ
134-135), ամենուր գրեթե նույն բովանդակությամբ, կոչ անելով հայերին տե-
ղերում` կառավարության պատասխանատվության տակ, թողնել իրենց ունեց-
վածքը և չվաճառել ոչինչ, քանի որ դատական պատասխանատվության կեն-
թարկվեն և՛ վաճառողը, և՛ գնորդը: Հայերի մշակութային և տնտեսական
հարստության յուրացման գործիք էին նաև սեպտեմբերի 26-ի օրենքը, բաղ-
կացած 11 հոդվածից և նոյեմբերի 8-ինը` 25 հոդվածից (Ümit Kurt, The
Confiscation of Armenian Properties, http://armenianweekly.com/2013/09/23):
47 Տե՛ս Kévorkian R., նշվ. աշխ.,էջ 202:
48 Տե՛ս Üngör U. and Polatel M., նշվ. աշխ.,էջ 167:
49 Հալեպի ամերիկյան հյուպատոս Ջ. Ջեքսոնը Հ. Մորգենթաուին, 16 հունիսի,
1916 թ. (United States official records on the Armenian Genocide, էջ 62):
50 Մորգենթաու Հ., նշվ. աշխ., էջ 253:
293