MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 292

Ունգորը տալիս է հայկական ունեցվածքի բռնագրավման հետևյալ բաժանումը. ունեցվածք, որը հայտնվեց մասնավոր ձեռքերում և այն, որ մնաց պետության տնօրինության տակ 43: Վերջինս նույնպես բաժանվում է քաղաքացիականի և զինվորականի: Զինվորականը պայմանավորված էր զուտ պատերազմով, օրինակ` հայերին պատկանող որոշ շենքեր զինվորական հիվանդանոցների վերածվեցին: Այլ շինություններ վերածվեցին բանտերի, ոստիկանատների, հանդիսասրահների, դպրոցների և հիվանդանոցների: Թալեաթի հրամանով բանտերի վերածվեցին հայերի կողմից « լքված » որոշ մեծ չափի շինությունները: Հատուկ քննության արդյունքում ընտրվեց, օրինակ, Այնթափի հայկական եկեղեցին, որը որպես բանտ գործեց մինչև 1970-ականները: Իզմիդում ամենաքիչը երեք համայնքային շինություններ վերածվեցին ոստիկանատների 44:
Թաներ Աքչամը նույնպես նշում է, որ հայերի ունեցվածքի համատարած թալան է եղել, սակայն, ըստ նրա, իշխանությունները աշխատել են միջոցներ ձեռնարկել դրա դեմ. « հանձնաժողովներ են կազմել, դատարաններ հիմնել և դատել կողոպուտ իրականացնողներին, սակայն չեն կարողացել թալանի դեմն առնել » 45: Աքչամը սխալմամբ պնդում է, որ թալանը չի եղել պետական քաղաքականություն: Սակայն փաստ է, որ հայերի ունեցվածքի բռնագրավումը կազմակերպելու և կանոնակարգելու համար թուրքական կառավարությունն ընդունել է մի շարք օրենքներ 46: Ազգային տնտեսություն հիմնելու ծրագիրը 1915 թ.
43
Üngör U. and Polatel M., նշվ. աշխ., էջ 78:
44
Նույն տեղում, էջ 82-83:
45
Թաներ Աքչամ, Լքյալ գույքի մասին բոլոր օրենքներում թե ´ օսմանյան, և թե ´ հանրապետական կառավարություններն անընդհատ կրկնել են այն սկզբունքը, թե այդ ունեցվածքի իրական տերերը հայերն են, http:// akunq. net / am /? p = 26815
46
Առաջինը 1915 թ. մայիսի 28-ի( հունիսի 10) Նախարարների խորհրդի հրամանգիրն էր` 34 հոդվածներով, որտեղ նշվում էր, որ հայերի թողած ունեցվածքը կբռնագրավվի պետության կողմից: Այն « օրինական կերպով » հայերից խլում էր իրենց նյութական վիճակը բարելավվելու որևէ հնարավորությունը կամ սեփականությունը տնօրինելու իրավունքը: Հատուկ հոդվածով ստեղծվում էր մարմին ՝« Լքյալ գույքի հանձնաժողովներ »( Emval-ı Metruke
Komisyonları), որը պետք է տնօրիներ հայերի անշարժ գույքը, հողը: Այն « հիմնավորելով » հայերի տեղահանությունը, նաև հաստատում էր, որ իրենց ունեցվածքին համարժեք վճարը տեղահանվողներին հետագայում ետ կտրվի: Կեսարիայում օրենքը ներկայացվել է հանրությանը հունիսի 15-ին Տրապիզոնում` հունիսի 26-ին( The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the 292