անհնար է համարում առավել խաղաղ և աստիճանական ճանապարհը, քանի որ խաղաղ մրցակցության ցանկացած տեսակի դեպքում տնտեսական շնորհ չունեցող թուրքերը տանուլ կտային 39: Տնտեսական գործոնի երկրորդական լինելը փաստում են հենց իրենք` երիտթուրքական եռապետության անդամները: Մորգենթաուի այն փաստարկին, որ երկրի տնտեսությունը կործանվում է, Էնվերը պատասխանում է. « Այս պահին տնտեսական նկատառումներն էական չեն. ամենակարևորը հաղթելն է » 40: 1915 թ. հայերի տեղահանությունն ու ոչնչացումը ո ´ չ տնտեսական, ո ´ չ ռազմական առումներով տրամաբանական չէր: Արևմտյան Հայաստանի հայ գյուղացիությունը ապահովում էր կայսրության գյուղատնտեսական արտադրանքի գերակշիռ մասը: Խարբերդի ամերիկյան հյուպատոս Լեսլի Դևիսը, 1915 թ. հունիսին դեսպանին նկարագրելով շրջանի հայերի տեղահանությունը, կարծիք է հայտնում, որ ողջ գործարար կյանքի վերացմամբ և միսիոներների հեռանալուց հետո առհասարակ հյուպատոսություններ պահելու անհրաժեշտություն չկա ոչ միայն Խարբերդում, Դիարբեքիրում, այլև կայսրության մյուս շրջաններում 41:
Հայտնի է, որ բոլոր ցեղասպանություններում գոյություն ունեն նյութական առավելություններ, որոնք ձեռք է բերում ոճրագործը զոհ խմբին ոչնչացնելու դեպքում. միջոցներ պատերազմի և այլ ծրագրերի համար, առևտրի մեջ մրցակցության վերացում, ոճրագործների և նրանց հետևորդների միջև ավարի բաշխում, թալան ամբոխի կողմից 42: Հայ ժողովրդի ցեղասպանության ընթացքում դա իրականացվում էր պետական մակարդակով: Ցեղասպանագետ և սոցիոլոգ Ուղուր Ումիթ
39
Բենջամին Վալենտինոն նշում է, որ վերնախավը ցեղասպանություն է կատարում արմատական քաղաքական նպատակներ իրականացնելու համար: Որոշումը կայացվում է այն բանից հետո, երբ առաջնորդները եզրակացնում են, որ իրենց նպատակներին հասնելու այլ տարբերակներ` պակաս բռնի ճնշումները, անարդյունավետ և ոչ պրակտիկ են( Benjamin A. Valentino, Final solutions: mass killing and genocide in the twentieth century, Cornell University Press, Itaca and London, 2005, p. 3, 73.): « Իմ [ Հոֆմանի ] թուրք բարեկամները հուսով են, թե թուրք ժողովրդական տնտեսության մարմնին այս ծանր վիրահատությունը ի վերջո կհանգեցնի կայսրության առողջացմանը` մահմեդականթուրքական իմաստով »( Հայերի ցեղասպանությունը 1915-1916, էջ 485; Армянский вопрос и геноцид армян в Турции( 1913-1919), с. 285-295.):
40
Մորգենթաու Հ., նշվ. աշխ., էջ 259:
41
United States official records on the Armenian Gneocide, էջ 460:
42
Kuper L., նշվ. աշխ., էջ 43: 291