MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 290

ցումը, քանի որ բոլոր առևտրականները, արտադրողներն ու արհես- տավորները գրեթե բացառապես հայեր էին: Այս կետն էլ ես պար- զաբանեցի նահանգապետին, ցավոք` ապարդյուն» 36 : Ըստ փոխհյուպա- տոսի` իշխանության երկաթյա սկզբունքը ողջ երկրիը իսլամացնելն է` դրա համար կիրառելով բոլոր հնարավոր միջոցները: Գրեթե նույն բովանդակությունն ունի Հալեպում ամերիկյան հյուպատոս Ջ. Ջեքսոնի 1915 թ. օգոստոսի 3-ի հաղորդումը «…Քանի որ ներքին առևտրի 90%-ը գտնվում էր հայերի ձեռքում, արդյունքն այն է, որ երկիրը կանգնած է փլուզման եզրին: ...Տեղահանության ենթարկված տարածքներում, մի քանի բացառությամբ, չի մնացել ոչ մի քարտաշ, կոշկակար, կավագործ, դեղագործ, բժիշկ, իրավաբան կամ որևէ ծառայող կամ առևտրական. երկիրը փաստորեն կհայտնվի անօգնական վիճակում» 37 : Արժեքավոր է Ալեքսանդրետի գերմանական փոխհյուպատոս Հերման Հոֆմանի 1915 թ. նոյեմբերի 8-ի զեկուցագիրը` իրավիճակը ճիշտ դիտանկյունից քննելու համար: Ներկայացնելով հայերի տեղահանության ծավալը, կոտորածները, դրանց մեթոդները, համակենտրոնացման ճամբար- ները, նա անդրադարձ է կատարում Օսմանյան կայսրության տնտե- սության մեջ հայերի նշանակությանը 38 : Նա հայտնում է, որ թուրքական վերնախավը չի հերքում այն մեծ տնտեսական վնասը, որն առաջացել է հայերի ոչնչացման և նրանց [«մտավոր և տնտեսապես հետամնաց»] մուսուլմաններով փոխարինելու դժվարության արդյունքում, բայց այն Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919), Материалы Политархива МИД Кайзеровской Германии, отв. ред. В. А. Микаелян, Ер., 1995, с. 196. Գուստ Վ. (Հր.), Հայերի ցեղասպանությունը 1915-1916 (Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվի փաստաթղթերից), Երևան, 2008, էջ 249: 37 Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919), с. 393: Հալեպի ամերիկյան հյուպատոս Ջեսսի Ջեքսոնը Հենրի Մորգենթաուին, օգոստոսի 3, 1915 թ. (Ara Sarafian, United States official records on the Armenian Gneocide, Tadeon Press, England, p. 170). 38 «Եթե յուրաքանչյուր հայ... միայն վաշխառու լիներ և ոչինչ ավելի, ապա, իհարկե, խոսք չէր լինի կայսրության համար այդպիսի վնասի մասին: Իրա- կանում հարյուրհազարավոր աշխատունակ հայերը, որոնց ընդհանուր թիվը Թուրքիայի տարածքում գնահատվում է, ինչպես հայտնի է, 2 միլիոնից ավելի, ջանասեր և հմուտ արհեստավորներ, եռանդուն, ձգտող, նախաձեռնող հողա- գործներ են», Ալեքսանդրետի գերմանական փոխհյուպատոս Հոֆմանը Հալեպի հյուպատոս Ռյոսլերին, 1915 թ. նոյեմբերի 8 (Армянский вопрос и геноцид армян в Турции (1913-1919), с. 292; Հայերի ցեղասպանությունը 1915-1916, էջ 484): 290 36