MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 289
թյունը գաղութի կամ կիսագաղութի վերածելուն, քրիստոնյա փոքրա-
մասնությունները ներկայացված են որպես իմպերիալիզմի կոմպրա-
դորներ 31 կամ գործակալներ 32 : Սոցիոլոգ Լեո Կուպերը նույնպես նշում
է, որ գրականության մեջ հայերին անվանում էին «առևտրական ազգ»
(mercantile race): Այդ պիտակավորումը հետագայում կտրվի նաև հրեա-
ներին, և այլ զոհ ազգերի՝ որպես սպանության արդարացում 33 : Հայ
գործարար խավի կոմպրադորային բնույթը և Արևմուտքի լրտես լինելը
զոհին վարկաբեկելու և հանցագործությունը արդարացնելու այդ նույն
շարքից է, քանի որ հայերն իրենց դիրքը բարելավելու բնական մարդ-
կային ցանկության սահմաններից դուրս չէին գործում 34 : Առհասարակ,
խումբը կարող է թիրախ ընտրվել ցեղասպան վերնախավի կողմից ոչ
թե նրա համար, որ հրահրել է իր դեմ բռնություն, այլ այն բանի համար,
որ նրա ոչնչացումը ընկալվում է որպես օգտակար միջոց, կամ դրա
գոյությունը դիտվում է որպես քաղաքական որևէ ուղեգծի գործադրման
խոչընդոտ 35 , հայերի դեպքում` երիտթուրքերի կողմից ազգային պե-
տություն կառուցելու:
Իթթիհադական ղեկավարները, ըստ էության, գիտակցում էին, որ
Հայոց ցեղասպանության հետևանքով լուրջ տնտեսական անկում էր
գրանցվելու երկրում, ուղղակի դա համարում էին ժամանակավոր և
օգտակար հիմնվելիք ազգային պետության համար: Արդեն 1915 թ.
սկզբին Օսմանյան կայսրությունում օտարերկրյա, հատկապես` պա-
տերազմում նրա դաշնակից երկրների դիվանագիտական գործիչները,
հենվելով թուրք պաշտոնյաների հետ զրույցների և իրենց շրջաններում
իրականացվող գործողությունների վրա, փաստում են հայ ժողովրդի
բռնագաղթի ու կոտորածի արդյունքում երկրի տնտեսության ճգնա-
ժամային վիճակը: Սամսունի գերմանական փոխհյուպատոս Քուքհոֆը
1915 թ. հուլիսի 4-ին զեկուցում է դեսպան Վանգենհայմին. «Հայկական
տարրի ոչնչացմամբ Անատոլիայում խախտվում է ողջ առևտուրը և
անհնարին է դառնում երկար տարիներով երկրի տնտեսական զարգա-
Компрадорская буржуазия, http://dic.academic.ru/dic.nsf/politology/1423
Акчам Т., նշվ. աշխ., էջ 48:
33 Kuper L., նշվ. աշխ., էջ 117:
34 Bloxham D., Genocide, The World Wars and the Unweaving of Europe, Vallentine
Mitchell, London-Portland, 2008, p. 23.
35 Kuper L., նշվ. աշխ., էջ 92; Kelman H., Violence without moral restraint:
reflections on t