MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 288
տոնական թուրքական դիրքորոշումը տեղ է գտել նաև այժմյան թուր-
քական պատմագրության մեջ, նույնիսկ Հայոց ցեղասպանության
փաստն ընդունող պատմաբանների մոտ: Օրինակ` Թաներ Աքչամը
գրում է. «Հնարավոր է քրիստոնյաները տեսականորեն դեմ չէին իրա-
վահավասարությանը, բայց գործնականում նրանք նախընտրում էին
վճարել փրկագին և ազատվել զինծառայությունից ու զբաղվել առևտ-
րով, հողագործությամբ: Եթե ասվածին ավելացնենք, որ, օգտվելով
մուսուլմանների բացակայությունից, որոնք ծառայում էին բանակում,
քրիստոնյաները վերահսկողություն էին սահմանում գյուղատնտե-
սության և առևտրի վրա, դժվար չի լինի հասկանալ նրանց հանդեպ
աճող թշնամանքի պատճառները» 30 : Սակայն Աքչամը հենց ինքն է
փաստում, որ արհեստականորեն ստեղծվում էր քրիստոնյայի որոշակի
կարծրատիպ. բոլոր տեսական աշխատություններում, որոնք նվիրված
էին իմպերիալիստական պետությունների կողմից Օսմանյան կայսրու-
ցեղասպանությունները (Helen Fain, Genocide and other state murders in the
twentieth century, a lecture from October 24, 1995, http://www.ushmm.org/confront-
genocide/speakers-and-events/all-speakers-and-events/genocide-and-massmurder-in-
the-twentieth-century-a-historicalperspective/genocide-and-other-state-murders-in-
the twentieth-century): Այստեղից էլ գալիս է որոշակի նմանությունները,
օրինակ` թիրախ խմբի տնտեսական դ երի հետ կապված. 1937 թ. հունվարի 30-
ին Ռայխստագում Հիտլերը իր ճառում նշում է. «Մենք հրաժարվում ենք թույլ
տալ օտար ռասայի որևէ ազդեցությունը մեր քաղաքական, հոգևոր կամ մշա-
կութային կյանքի վրա, կամ օտարի ցանկացած արտոնյալ դիրքը տնտեսական
ոլորտում» (Maureen S. Hiebert, The Three “Switches” of Identity Construction in
Genocide: The Nazi final Solution and the Cambodian Killing fields, Genocide Studies
and Prevention, Volume 3, number 1, Spring, 2008, p. 14):
30 Акчам Т., Турецкое национальное “Я” и Армянский вопрос, 1995, с. 44. Այս
սխալ տեսակետին գիտական պատասխան է տալիս ռուս պատմաբան Դմիտրի
Երեմեևը: Նա նշում է, որ տնտեսության այն ճյուղերում, որտեղ ավելի շուտ
կարող էր հասունանալ կապիտալիստական կարգը, ներգրավված էին մեծ
մասամբ հույները, հայերը, սլավոնական ազգերի ներկայացուցիչները, այն
դեպքում երբ թուրքերի համար արհեստներով և առևտրով զբաղվելը համար-
վում էր անպատվաբեր գործ: Թուրքին «հարիր» էր զինվորական, քաղաքա-
ցիական կամ հոգևոր պաշտոններ զբաղեցնելը: Վաշխառուները և բանկիրները
նույնպես բացառապես ոչ մուսուլմաններ էին: Սրա վրա ազդել է նաև փողը
տոկոսներով չտալու իսլամի դրույթը: Այլ կերպ ասած կապիտալի նախնական
կուտակման այս տարբերակը փակ էր այն թուրքերի համար, որոնք իրենց
ընտրությամբ խստորեն հետևում էին հավատքի դոգմաներին (Еремеев Д. Е.,
Этногенез турок, М,, 1971, էջ 178-179):
288