MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 287
մեր հաշվին… տեսնենք: Եկեք անցնենք այս կամուրջը: Մինչև մենք
հեռանանք, նրանք կհեռանան մեզնից» 26 :
Տնտեսական գերակայության հաստատումը և քաղաքական
թերարժեքությունը առաջ քաշեցին հայերի ունեցվածքի անօրինական
լինելու թուրքական ընկալումը: Քրիստոնյաների «թուրքերի հաշվին
ապրելը և հարստանալը» գաղափարական լուրջ հենք ուներ և պրո-
պագանդվում էր 1900-ականների սկզբից, սակայն թուրք բարձրաստի-
ճան պաշտոնյաների կողմից հնչեցվեց պատերազմի սկզբին: Թեկի-
նալփը նշում է. «Թուրքիայի քրիստոնյա բնակչությունը հաստատորեն
զարգանում էր, մասամբ` չափազանց հեշտությամբ տրված արտոնու-
թյունների, մասամբ` իրենց անձնական նախաձեռնությամբ, և նրանք
երկրի իրական սեփականատերերին [թուրքերին] իրենց ժառանգու-
թյունից դուրս էին մղում ավելի ու ավելի» 27 : Հայտնի է, որ ցեղասպա-
նության ընթացքում ոճրագործը վարկաբեկում է զոհին՝ արդարանալու
նպատակով 28 : 1915 թ. օգոստոսին ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի
և Թալեաթի հանդիպման ժամանակ ներքին գործերի նախարարը ներ-
կայացնում է Հայկական հարցի վերաբերյալ պետական դիրքորոշումը.
«Մեր վերաբերմունքը հայերի հանդեպ հիմնված է երեք հստակ հան-
գամանքների վրա. առաջին՝ նրանք հարստացել են թուրքերի հաշվին,
երկրորդ՝ որոշել էին մեզ վերահսկողության տակ առնել և ստեղծել ան-
կախ պետություն ... Ահա թե ինչու մենք եկանք անբեկանելի որոշման՝
մինչ այս պատերազմի ավարտը պետք է անզորացնել նրանց» 29 : Պաշ-
Üngör U. and Polatel M., նշվ. աշխ., էջ 36:
Tekin Alp, նշվ. աշխ., էջ 56:
28 Լեո Կուպերը նշում է. «Հրեաները, նացիստների պատկերացմամբ, մարմնա-
վորում էին և´ կապիտալիզմը, և´ դրա ոխերիմ հակառակորդ կոմունիզմը,
նրանք խորհրդանշում էին դիվային ուժ և դավադիր թշնամություն, և, միևնույն
ժամանակ, արհամարհելի թուլություն ու հիվանդագին այլասերում: Այստեղ
արդեն գոյատևման վտանգ կար, ինչը կոչ էր անում դասակարգային պա-
տերազմն անտեսող միասնության և զուգակցվում էր զոհի հեշտ խոցելիության
հետ: Ի հավելումն, ձեռք էր բերվում նաև նյութական շահ` բռնագրավմամբ և
թալանի մյուս տեսակներով» (Leo Kuper, Genocide: its Political Use in the
Twentieth Century, New Haven and London, Yale University Press, 1981, p. 95):
29 Մորգենթաու Հ., նշվ. աշխ., էջ 252: Երկրորդ համաշխարհային պատերազմից
առաջ և հետո տեղի ունեցած ցեղասպանություններն ունեին տարբեր հրահրիչ
բաղադրիչներ: Քաղաքական ցեղասպանությունները, որոնց արդյունքում
կառավարությունները որոշակի ծրագիր կամ դոկտրինա են իրականացնում,
քիչ քանակ են կազմում դրանց մեջ: Դրանք են հայերի, հրեաների և Կամբոջայի
287
26
27