MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 286
վախին: Հայկական բուժուական խավը ընկալվում էր որպես մահացու
ախոյան և թիրախ դարձավ «ազգային տնտեսության» գաղափարը
գովերգող ազգայնամոլների կողմից 22 : «Թուրքիզմ և պանթուրքիզմի
իդեալը» գրքի մեջ օսմանցի հրեա Թեքինալփը (Մոիս Կոհեն, 1883-1961
թթ.) գրում է, որ քանի դեռ թուրքերը թույլ են տալիս այլ ազգությունների
մարդկանց «կլանել» իրենց առևտուրը, արդյունաբերությունը և երկրի
ողջ տնտեսական ռեսուրսները, նախընտրում են ղեկավար պաշտոն-
ներ զբաղեցնելը առևտրի կամ որևէ այլ ազատ զբաղմունքից, այդքան
ժամանակ նրանք կմնան թույլ, իսկ օտարները (հայերը և հույները)՝
Թուրքիայի տերեր 23 :
Թուրքական բուրժուական միջին դասակարգը կամրապնդեր
նաև «Միություն և առաջադիմություն» կոմիտեի իշխանությունը: Այն
կազմելու բարեպատեհ առիթ ստեղծում էր մոտեցող համաշխարհային
պատերազմը, և երիտթուրքերը կարող էին ձեռնարկել ավելի կտրուկ
միջոցներ: Նման առաջին քայլը 1914 թ. հունիսին ընդունված օրենքն էր,
որը կոչ էր անում մարդկանց գնել միայն օսմանյան ապրանքներ, նույ-
նիսկ, եթե դրանք թանկ էին մրցակից արտասհմանյան ապրանքներից
10%-ով 24 : Դա նպատակ ուներ օժանդակել թուրքական արդյունաբերու-
թյան զարգացմանը: Սակայն այդ ուղղությամբ ամենամեծ քայլը 1914 թ.
հոկտեմբերի 1-ին կապիտուլյացիաների ռեժիմի վերացումն էր, որը
դիտվում էր որպես Արևմուտքի կողմից պարտադրված չարիք: Կապի-
տուլյացիաների վերացմամբ իթթիհադական կենտրոնական կոմիտեն
ամուր հիմքերի վրա դրեց տնտեությունն «ազգայնացնելու» իր ծրա-
գիրը 25 : Կայսրության քրիստոնյա ձեռներեցների վիճակը համաշխար-
հային պատերազմի սանձազերծմամբ վատթարացավ: Կուսակցության
շարքային անդամներից մեկը վկայում է ներքին գործերի նախարար
Թալեաթի խոսքերը. «Նրանց [քրիստոնյաներին] թուրքերին կապելու
հնարավորությունը կորած է: Այժմ նրանք բոլորը պայքարում են իրենց
ռասայի, կրոնի, ազգության և տեսակի համար, և նրանք դա անում են
Սիմոնյան Հր., նշվ. աշխ., էջ 287:
Tekin Alp, The Turkish and Pan-Turkish Ideal, liberty Press, London, England, p.
35.
24 Turkey: A Modern History, էջ 126: Հրեաների Հոլոքոստից առաջ բոյկոտվեցին
նաև հրեական ապրանքները, օրենքներով զգալիորեն կրճատվեցին նրանց քա-
ղաքացիական իրավունքները (The Boycott of Jewish Businesses,
http://www.ushmm.org/outreach/en/article.php?ModuleId=10007693):
25 Turkey: A Modern History, էջ 125:
286
22
23