MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 285
նավերին թույլ չէին տալիս կառանել կայսրության նավահանգիստ-
ներում, հունական ապրանքներն արգելված էին 18 : Բայց երիտթուրքերի
այս քաղաքականության նոր դրսևորումը հայ ձեռնարկատերերի և
նրանց արտադրանքի բոյկոտն էր` ապահովված միջոցառումների մի
ամբողջական զինանոցով, որն իրենից ներկայացնում էր բանկային
վարկերի մերժում և արտահանմամբ զբաղվողների վարչական հետա-
պնդումներ: Արդեն 1913 թ. սկսած մուսուլման բնակչությանը խորհուրդ
էր տրվում հովանավորել միմիայն թուրք առևտրականներին, քրիստոն-
յաների «պիղծ ապրանքները» գնելու փոխարեն 19 : Իրավիճակը սրվեց
Բալկանյան պատերազմներից հետո (1912-1913 թթ.), որոնց արդյուն-
քում կայսրությունը կորցրեց մոտ 60 հազ. քառ/կմ տարածք 4 մլն
բնակչությամբ, ինչը նաև հսկայական տնտեսական հարված էր 20 : Բալ-
կանյան երկրների կորուստը երիտթուրքերն ընկալեցին որպես նախա-
զգուշացում: Բալկաններում յուրաքանչյուր ժողովուրդ ուներ քիչ թե
շատ կայացած ազգային բուրժուազիա, որն էլ ուղղորդում էր կայս-
րությունից տարանջատվելու և ազգային պետություն հիմնելու պայ-
քար ը: Գեոքալփը նշում է, որ քրիստոնյա ժողովուրդները անկախանում
էին Օսմանյան կայսրությունից, որովհետև ունեին իրենց ազգային
հաստատությունները` եկեղեցական կազմակերպությունները, դպրոց-
ները, ընկերությունները, առևտրային կազմակերպությունները (օրի-
նակ` Մակեդոնիայում), որոնք էլ իշխանության դեմ պայքարի կենտ-
րոններ էին դառնում 21 : 1913-ից հետո երիտթուրքական կառավարու-
թյունը դեմ հանդիման կանգնեց Արևմտյան Հայաստանը կորցնելու
Տե՛ս Վարդանյան Գ., Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և
Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.), Երևան, 2012, էջ 77: Woods Charles, The
Danger Zone of Europe: Changes and problems in the Near East, London, 1911, էջ 46:
19 Kévorkian R., նշվ. աշխ.,էջ 159:
20 Turkey: A Modern History, էջ 108: Կայսրությունը զրկվում էր նաև զինծա-
ռայությունից ազատված և դրա համար հարկ վճարող քրիստոնյա հպատակ-
ներից` bedel-i-askeri (Киракосян Дж., Западная Армения в годы Первой
Мировой войны, Ер., 1971, с. 33): Տնտեսական առումով հարվածը հասկանալու
համար տեղին է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հ. Մորգենթաուի
նկատառումը. «Դարեր շարունակ թուրքերը պորտաբույծների նման ապրել են
իրենց լծի ծանրության տակ կքած աշխատասեր մարդկանց հաշվին: Թուրքերը
դաժան հարկեր էին դնում նրանց վրա՝ հասցնելով վերջիններիս ծայրաստիճան
չքավորության, տնտեսական կործանման...» (Մորգենթաու Հ., Դեսպան Մոր-
գենթաուի պատմությունը, Երևան, 2012, էջ 211):
21 Gokalp Z., նշվ. աշխ., էջ 92:
285
18