MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 284
տնտեսական ազգայնականության ազդեցիկ գաղափարախոսներից էր
Մեհմեդ Զիա Գեոքալփը (1876-1924 թթ.): Նա պնդում էր, որ իդեալական
տնտեսական համակարգը պետք է կանխի անհատների կողմից
հասարակական ունեցվածքի յուրացումը, ինչի մեջ նա սովորաբար
մեղադրում էր հայերին և հույներին 13 : Կապիտալիզմի հիմքը, ըստ նրա,
պետք է լիներ պետության կողմից հովանավորվող «ազգային [թուրք]
առևտրականը» 14 : Գեոքալփը իր հայտնի «Հայրենիք» (“Vatan”) բանաս-
տեղծության մեջ պնդում է, որ թուրքի հայրենիքն է այն երկիրը, որտեղ
շուկայում շրջանառվող փողը, նավաշինարանները, գործարանները,
նավակները և գնացքները թուրքինն են 15 : Գեոքալփի նման Յուսուֆ
Աքչուրան (1876-1935 թթ.) նույնպես կոչ էր անում ստեղծել «ազգային
տնտեսություն» (millî iktisad), որը կապահովեր թուրքական ազգային
պետությունը: Նա գրում էր. «Ժամանակակից պետությունների հիմքը
բուրժուազիան է... Թուրքական ազգային վերածնունդը կարող է
հարթակ լինել օսմանյան պետության մեջ թուրքական բուրժուազիայի
համար: Եթե թուրքերն ի վիճակի չլինեն ձևավորելու կապիտալիս-
տական բուրժուական դաս, լիովին պաշտոնյաներից և գյուղացիներից
բաղկացած օսմանյան հասարակության համար` որպես ժամանակա-
կից պետություն գոյություն ունենալը անհնարին կդառնա» 16 :
Քրիստոնյա գործարարների դեմ պայքարի նոր միջոց դարձավ
բոյկոտը: Այն ոչ միայն որևէ տերության շահերին հարվածելու, կայս-
րության քրիստոնյա առևտրականներին վնաս հասցնելու, այլև նոր ի
հայտ եկող թուրքական արտադրանքը խրախուսելու մի նոր ձև էր:
Դեռևս Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի
(1908 թ.) գրավումից հետո օսմանցիները բոյկոտեցին ավստրիական
ապրանքները: Նույնը տեղի ունեցավ Տրիպոլիտանական (1911 թ.) պա-
տերազմից հետո` իտալական ապրանքների հետ 17 : Սիստեմատիկ կեր-
պով բոյկոտի ենթարկվեցին նաև հունական ապրանքները: Հունական
Üngör U. and Polatel M., Confiscation and Destruction: The Young Turk Seizure of
Armenian Property, Continuum, London, 2011, p. 31:
14 Gökalp Z., Turkish Nationalism and Western Civilization, Columbia University
Press, New York, 1959, p. 72-73. «Կարելի է ասել, որ Գեոքալփի թուրքական
ազգայնականության սահմանումը բացառում էր հայերին և հիմք էր դնում
նրանց ոչնչացման համար» (Melson R., նշվ. աշխ., էջ 167):
15 Gökalp Z., Vatan, http://www.siir.gen.tr/siir/z/ziya_gokalp/vatan.htm
16 Üngör U. and Polatel M., նշվ. աշխ., էջ 32:
17 Turkey: A Modern History, էջ 104:
284
13