MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 283

իսլամը չէ այն զենքը , որով կարելի է տնտեսական հատվածում գերիշխողներին իրեն ենթարկել 8 :
Երիտթուրքերի նոր ձևավորվող ազգայնականությունը , դրա ուղղվածությունը լայնորեն քննարկվում էր երիտթուրքերի Կահիրեի պաշտոնաթերթում (« Թուրքը », Türk ): Թերթը գրում էր , որ թուրքական ազգային ինքնության կառուցման հիմքում ընկած է Օսմանյան կայսրությունը ժամանակակից պետության վերածելու անհրաժեշտությունը , որի հիմքում կլինի թուրք ձեռնարկատերը : Թերթը ուրվագծում էր Արևմուտքի կողմից ղեկավարվող հայ շահագործողի և վաշխառուի կերպարը , որը կուտակել է իր կարողությունը թուրքի հաշվին 9 : Այն նաև կոչ էր անում բոյկոտել բոլոր հայ առևտրականներին և արհեստավորներին : Ի հայտ է գալիս « ազգային տնտեսության » ( millî İktisat ) գաղափարը , որը սկզբնական շրջանում նպատակ ուներ հայ և հույն գործարարներին փոխարինել թուրքերով կամ մուսուլմաններով , այնուհետև` ոչնչացնել նրանց 10 :
Սակայն Առաջին համաշխարհային պատերազմին նախորդող շրջանում թուրքական բուրժուազիայի տեսակարար կշիռը դեռևս մեծ չէր 11 : Վերջինս դեռ նոր էր ասպարեզ իջնում` պայքարի մեջ մտնելով կայսրության քրիստոնյա բուրժուազիայի դեմ , որն օգտագործելով արտասահմանյան կապիտալը « իր ձեռքն էր գցել » տնտեսության հիմնական լծակները 12 : 1908 թ . հեղաշրջումից հետո կայսրությունում սկսեցին գործել երիտթուրք գաղափարախոսները , որոնք , հենվելով այդ և գոյություն ունեցող այլ նախադրյալների վրա , ակտիվորեն մուսուլման բնակչությանը գրգռում էին քրիստոնյաների դեմ : Երիտթուրքերի
8
Տե ՛ ս Erik-Jan Zürcher , The Ottoman Empire 1850-1922 – Unavoidable Failure ?, էջ 8 , http :// www . transanatolie . com / english / turkey / turks / ottomans / ejz31 . pdf
9
Kévorkian R ., The Armenian Genocide : A Complete History , I . B . Tauris , London- New York , 2011 , էջ 25 :
10
Kévorkian R ., նշվ . աշխ ., էջ 25 :
11
Օսմանյան կայսրությունում ճշգրիտ վիճակագրություն չկար , բայց առևտրականների ազգային պատկանելության վերաբերյալ որոշակի պատկերացում է տալիս Ստամբուլի , Իզմիրի և Տրապիզոնի առևտրականների ցուցակը : Այն թվագրված է 1911 / 12-ով : Այնտեղ կարելի է հաշվել ընդամենը 70 մուսուլմանական անուններ Կոստանդնուպոլսում ( այդ թվում նրանց մեջ կարող էին նաև լինել ոչ թուրքեր ՝ արաբներ , չերքեզներ և այլն ), իսկ առաջին կարգի 40 առևտրականների մեջ ՝ ընդամենը երկու թուրքական անուն ( Миллер А . Ф ., Очерки новейшей истории Турции , М . -Л., 1948 , с . 16 ).
12
Սիմոնյան Հր ., նշվ . աշխ ., էջ 33 : 283