MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 282

շահերը, որոնց էլ իրենց հերթին, անհրաժեշտ էր նոր կառավարության իշխանությունը: Դա երկուստեք շահավետ դաշինք էր:
Նշենք, որ 19-րդ դարի վերջին- 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ձևավորվում էր բուրժուական մտավորականության խավը, դրա հետ մեկտեղ ավելանում էր նաև բժիշկների, իրավաբանների, տեխնիկների, տարատեսակ ընկերությունների աշխատակիցների, գրողների, լրագրողների, պաշտոնյաների, սպաների թվաքանակը, ընդ որում ազատ մասնագիտությունների մեջ գերակշռում էին քրիստոնյաները, իսկ պաշտոնյաների և սպաների գերակշիռ մասը թուրքեր էին 4: Քրիստոնյաները, հատկապես` հայերն ու հույներն էին ներգրավված գյուղատնտեսության, արդյունաբերության, առևտրի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում 5: Նրանք զբաղվում էին նաև վաշխառությամբ, ինչից օգտվում էր սուլթանական կառավարությունը, որպեսզի հետամնաց մուսուլմաններին պարբերաբար հրահրի հույն և հայ բնակչության դեմ 6: Ճիշտ է թուրքերի մի զգալի մասը 19-20-րդ դարերի սահմանագծում արդեն փորձում էր ինչ-որ նյութական արժեքներ ստեղծել, սակայն քրիստոնյաներն արտադրության ոլորտում մնում էին առաջատար: Սուլթանը և նոր ծագող թուրքական բուրժուազիան գիտակցում էին, որ կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց կուրվագծվի քրիստոնյա հպատակների գերազանցությունը, ինչն էլ կհանգեցնի վերջիններիս ապակենտրոն գործողություններին 7: Այստեղից էլ առաջ էր գալիս ատելությունը և վախը քրիստոնյաների հանդեպ: Օսմանյան կայսրության կենտրոնաձիգ իշխանության խնդիրներից էր նաև այն, որ կայսրությունը ոչ միայն բազմէթնիկ էր, այլ նաև բազմակրոն, ընդ որում կրոնը ինքնին բաժանարար հանդիսանալուց բացի այս դեպքում կանխորոշում էր նաև աշխատանքային բաժանումը. մի կողմից աճող, հզորացող մուսուլմանական բյուրոկրատիա և զինվորականություն, մյուս կողմից` ժամանակակից առևտրաարդյունաբերական քրիստոնյա բուրժուազիա: Դեռևս 19-րդ դարի սկիզբին սուլթան-խալիֆը բացահայտեց, որ կրոնը`
4
Новичев А. Д., Турция, краткая история, Москва, 1965, 114 с.
5
Տե ՛ ս Новичев А. Д., նշվ. աշխ, էջ 111:
6
Նույն տեղում, էջ 112:
7
Սիմոնյան Հր., Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը, Երևան, 1986, էջ 89:
282