MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 281
Ց Ե ՂԱՍ Պ ԱՆԱԳ Ի Տ Ո Ւ ԹՅ ՈՒ Ն
ԳԱԼՈՒՍՏՅԱՆ ՌԵԳԻՆԱ
(ՀՑԹԻ)
ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՓՈՐՁԸ
Թուրք ազգի ստեղծումը պետության կողմից իրականացվող
ծրագիր էր, քանի որ թուրքերի դեպքում «ազգի» կոնցեպցիան ծագել է
պետությունից 1 : Յուրաքանչյուր պետության ձևավորման համար ան-
հրաժեշտ է միջին խավ՝ բուրժուազիա, որն էլ հիմք է դառնում պետու-
թյան համար և շահագրգռված է պետական իշխանության շարունա-
կականության ու ամրապնդման մեջ: Թուրքագետ Էրիկ Յան Ցյուրխերը
նշում է, որ Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայի
վաղ շրջանում արդյունաբերական և առևտրային բուրժուազիայի զար-
գացման մասին խոսելն անիմաստ է`առանց հայերի և հույների ցեղա-
սպանության մասին խոսելու 2 :
1908 թ. երիտթուրքական հեղաշրջումը հետին պլան մղեց երկու
քաղաքական ուղղությունները` օսմանիզմը և պանիսլամիզմը, որոնց
դեպքում հայերը կկարողանային գոյատևել որպես Օսմանյան կայսրու-
թյան առանձին համայնք և առաջ քաշեց թուրքական ազգայնականու-
թյան մասին «քաղաքական միֆը» 3 : «Թուրքի» ստեղծումը բացառում էր
քաղաքական և սոցիալական համակարգում բոլոր փոքրամասնու-
թյունների` հատկապես հայերի գոյությունը: Երիտթուրքերը արտա-
հայտում էին նոր ձևավորվող թուրք առևտրային բուրժուազիայի,
հողատերերի և թուրք բուրժուա-ազգայնական մտավորականության
M. Hakan Yavuz, Islamic political identity in Turkey, Oxford University Press, New
York, 2003, p. 9.
2 Zürcher E., Turkey: A Modern History, I. B. Tauris, 2005, p. 4.
3 Melson R., Revolution and Genocide: the origins of the Armenian genocide and the
Holocaust, The Univercity of Chicago Press, Chicago and London, 1992, p 143.
281
1